Ռեփեր Jay-Z-ն եւ երգչուհի Բեյոնսեն դարձել են Tiffany & Co ոսկերչական ապրանքանիշի նոր արշավի հերոսները։ Լուսանկարները, որոնք արվել են Ժա -Միշել Բասկիայի անհայտ լուսանկարի ֆոնին, վահանակների վրա կլինեն մեկ տարի, հայտնում է Blueprint-ը՝ վկայակոչելով WWD-ին։
Արշավի համար Բեյոնսեն ձայնագրել է «Moon River»-ի քավեր տարբերակը (այն կներկայացնեն սեպտեմբերի 15-ին)։ Tiffany & Co.-ի ղեկավար Ալեքսանդր Արնոյի խոսքով՝ նկարահանման հրապարակում ներկա է եղել նաեւ Բեյոսնեի եւ Ջեյ Զիի դուստրը. նրա մասնակցությամբ կադրերը հայտնվել են արշավի վերջնական տարբերակում։
View this post on Instagram
Տեսանյութի վրա աշխատել է ռեժիսոր Էմանուել Աջեյը. նա դարձել է նաեւ Բեյոնսեի՝ 85 րոպե տեւողությամբ «Black Is King» ֆիլմի հեղինակներից մեկը։ Արշավը նկարահանվել է Լոս Անջելեսի «The Orum House» ապակե տանը։ Սա առաջին գովազդային նախագիծն է, որում Բեյոսնեն եւ Ջեյ Զին միասին են նկարահանվել։ Եվս մեկ հետաքրքրաշարժ դետալ. լուսանկարներում Բեյոնսեն կրում է Tiffany-ի՝ 128․54 կարատ քաշով ադամանդով զարդարված վզնոցը, որը նախքան այդ կրել են միայն Մերի Ույթհաուզը, Օդրի Հեփբերնը եւ Լեդի Գագան։
Բեյոնսեի եւ Ջեյ Զիի հետ համագործակցության շրջանակներում Tiffany & Co.-ն 2 միլիոն դոլար կհատկացնի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների եւ ստաժավորման նախագծերի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել