Ջասթին Բիբեր
Հարցազրույցներից մեկում Սելենա Գոմեսը Ջասթին Բիբերին անվանել է աբյուզեր, իսկ նրա հետ հարաբերությունները՝ «ամենածանր եւ ամենաթունավոր», որոնք նա երբեւէ ունեցել է: Երաժիշտը, իր հերթին, անմասն չի մնացել եւ նույնպես մեկնաբանել է Սելենայի հետ իր հարաբերությունների խզումը եւ Հեյլի Բիբերի հետ արագ ամուսնությունը: «Ես խոստովանել եմ Հեյլիին, որ ինձ համար դեռ շատ ցավալի է», - պատմել է արտիստը: Երաժշտի դեպրեսիվ վիճակը վերապրելուն օգնել է նոր ընտրյալը եւ հոգեբանի հետ աշխատանքը։
Բրեդ Փիթ
Անջելինա Ջոլիի բաժանվելը Բրեդ Փիթը շատ ծանր է տարել։ Կրակի մեջ յուղ է լցրել նաեւ կենսաբանական եւ որդեգրած ժառանգների նկատմամբ հավասար իրավունքների համար պայքարը։ Այդ ժամանակ Ջոլին Փիթին մեղադրել էր ալկոհոլիզմի, երեխաների նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության մեջ, ինչով գրեթե ամբողջությամբ բացառել է հաշտեցման հնարավորությունը եւ լրջորեն փչացրել նախկին կնոջ հեղինակությունը: Ճնշումն ու սթրեսը դերասանին օգնել է հաղթահարել արտ-թերապիան ու ուժեղ աշխատանքը։
Ջասթին Թիմբերլեյք
Մինչ օրս Բրիթնի Սփիրսի հետ սիրավեպը Ջասթին Թիմբերլեյքի կարիերայի ամենապայծառ իրադարձություններից մեկն է: Այդ ժամանակ պապարացիները բառացիորեն քայլում էին զույգի հետեւից՝ փորձելով պարզել նոր մանրամասներ են իրենց հարաբերություններից: Երկու աստղերի սիրո պատմությունը անսպասելիորեն ավարտվեց. Բրիթնին թողեց Թիմբերլեյքին, իսկ վերջինս չթաքցրեց իր հույզերը: Հարցազրույցներում արտիստը խոստովանել է, թե որքան ծանր ու ցավոտ է իր համար, եւ նույնիսկ այդ վիճակին է նվիրել Cry Me A River երգը, որը հիթ է դարձել:
Աղբյուրը՝ Graziamagazine
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ