Կանադական Օնտարիո նահանգի երկվորյակ քույրերը, որոնք նման են երգչուհի Արիան Գրանդեի, բողոքել են նրա երկրպագուների սպառնալիքներից: Իրենց պատմությամբ նրանք կիսվել են LADBible-ի հետ։
20-ամյա Մաքքեննան եւ Թեյլոր Փաթերսոն-Հոլը սկսել են իրենց տեսանյութերը համացանցում տեղադրել դեռեւս հինգ տարի առաջ, սակայն 2019 թվականից նրանք սկսել են նմանակել հայտնի երգչուհու ոճին: Քույրերն այնքան նման են փոփ աստղին, որ նորաձեւության բրենդները նրանց առաջարկել են մասնակցել գովազդային արշավներին։
Աղջիկները կարծում են, որ չեն կրկնօրինակում կատարողի ոճը, այլ միայն ոգեշնչվում են: «Շատերն ասում էին, որ մենք շատ նման ենք Արիանա Գրանդեին, չնայած մեզ թվում է, որ նմանությունն այնքան էլ մեծ չէ», - պատմել է Թեյլորը:
Սակայն, չնայած այն հանգամանքին, որ Մաքքենան ու Թեյլորը հավատարիմ երկրպագուներ ունեն, երգչուհու երկրպագուները քննադատել են աղջիկներին իրենց կուռքը կրկնօրինակելու համար։ «Արիանա Գրանդեի որոշ երկրպագուներ ատում են մեզ։ Նրանք սպառնում են մեզ հաշվեհարդարով եւ փորձում են ապացուցել, որ մենք սխալ ենք», - ասել է Թեյլորը։
Քույրերը պատմել են, որ զարմացած են իրենց տեսանյութերին նման «թունավոր» արձագանքից, քանի որ ոչ մեկին չեն վնասում, այլ այն, թե ինչպիսի տեսք ունեն իրենց անձնական գործն է: Թեյլորը հավելել է, որ միակ կոսմետիկան, որից օգտվում են Գրանդեին ավելի նմանվելու համար, տոնային կրեմն է, քանի որ նրանք ունեն շատ թեթեւ մաշկ:
Աղբյուրը՝ Lenta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը