Համերգային, երաժշտական եւ ժամանցային հաղորդումների վարող, բեմադրող ռեժիսոր Էմիլ Կարատը NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Երեւանում Երաժշտական շաբաթվա մասին: Նշենք, որ միջոցառումը նվիրված էր Կարատի բեմական գործունեության 20-ամյակին:
Հայտնի է, որ նրա ստեղծագործությունները սիրվել եւ հիշվել են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտերկրում: Էմիլ Կարատը «Русский Бал» (Փարիզ) հաղորդման բեմադրիչն է, «Միսս Եվրասիա» միջազգային մրցույթի բեմադրող ռեժիսորը, «Сезоны чудес», «Невеста России», «Империя-80х», «Империя Джаза» եւ այլ միջոցառումների բեմադրիչը: Կարատի մյուզիքլները՝ «Сказки ночной Праги», «Восточная Ночь», «Французская Ночь», տարբեր տարիների համարվել են տարվա լավագույն շոու:
Էմիլ, ինչպե՞ս եք գնահատում Music Week in Yerevan փառատոնի պրեմիերան: Հաջողվե՞ց իրականացնել նախնական գաղափարը:
Ընդհանուր առմամբ, փառատոնը, որպես Երեւանի կյանքում իրական իրադարձություն՝ բոլոր առավելություններով եւ թերություններով, կայացավ: Գլխավոր նպատակին հասանք: Այն մշակութային նոր նախագիծ էր, որը ներկայացնում էր երաժշտական առաջատար ժանրերը՝ միավորելով նոր եւ հայտնի անուններին: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ Ռուբեն Մաթեւոսյանին, Նորայր Դավթյանին, Օֆելյա Համբարձումյանին, հայկական ժողովրդական երգերի երիտասարդ կատարողներին: Երախտապարտ եմ Էռնա Յուզբաշյանին, Արթուր Գրիգորյանին, Գոռ Սուջյանին, Մարիամ եւ Արմեն Մերաբովներին, Արմեն Հյուսնունցին, Սերգեյ Սմբատյանին՝ տաղանդի համար, շնորհակալություն նախագծին մասնակցած բոլոր ընկերներիս եւ էստրադային տաղանդավոր արտիստներին, երաժիշտներին, հաղորդավարներին:
Music Week in Yerevan փառատոնը հանդիսատեսին ներկայացրեց բազմաթիվ ժանրեր: Բայց, ամեն դեպքում, դրանցից ո՞րը հանդիսատեսն ամենից շատ գնահատեց:
Ցավոք, հանդիսատեսը համառորեն շարունակում է հավատարիմ մնալ անխորտակելի երաժշտական ենթամշակույթին՝ ռաբիսին, որը, ինչպես եւ շանսոնը, բնականաբար, փառատոնին ներկայացված չէր: Ակնհայտ է նաեւ երեւանցիների շրջանում մշակութային իրադարձությունների եւ համերգների հանդեպ անտարբերությունը, ինչպես նաեւ շնորհակալ եւ վճարունակ հանդիսատեսի արտահոսքը:
Հայաստանում անհնար է առանց խնդիրների նման միջոցառում կազմակերպել: Դուք ի՞նչ դժվարություններ եք ունեցել:
Դժվարություններն առաջադրված խնդիրներն ու հանձնարարությունները ժամանակին չկատարելն էր, նախապատրաստական աշխատանքներում թերությունները եւ, ժամանակ առ ժամանակ, նաեւ տեխնիկական ծառայությունների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, որոնք իրենց ներկայացնում էին որպես պրոֆեսիոնալ եւ բոլոր հարցերում վարպետ: Ակնհայտ դարձավ, որ ամեն ինչի պետք է հետեւել, կանխել, նորից ծրագրել եւ այլն: Ցավոք, շատ քիչ ժամանակ եւ էներգիա, իսկ երբեմն՝ նաեւ ցանկություն չէր մնում իմ «В гримерной» շոուին նախապատրաստվելու համար, քանի որ ստիպված էի կազմակերպչական, ֆինանսական եւ տեխնիկական խնդիրներ լուծել:
Չէր ուրախացնում նաեւ հանդիսատեսի զգուշավոր, իսկ երբեմն՝ նույնիսկ անբարյացկամ վերաբերմունքը «նորությանն» ու «նորերին»: Զայրացնում էր մամուլի նոր սերնդի որոշ ներկայացուցիչների ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը համերգների եւ փառատոնի հյուրերի հետ երկլեզու շփման շուրջ:
Նախագիծը պատրաստվել էր երկլեզու, քանի որ ուղղված էր ոչ միայն Երեւանի բնակիչներին, այլեւ մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերին: Ցավակցում եմ նրանց, ովքեր չհասկացան այդ կամ դեմ են արտահայտվում:
Փառատոնը բազմաթիվ ինֆորմացիոն հովանավորներ ուներ, իսկ ահա ֆինանսական՝ ոչ: Ինչո՞ւ այդպես ստացվեց:
Ես շնորհակալ եմ մեր ինֆորմացիոն գործընկերներին եւ Երեւանի քաղաքապետարանին՝ աջակցության համար: Սակայն չեմ կարող պատասխանել հարցին, թե ինչու կոմերցիոն գործընկերներ եւ ֆինանսական աջակցություն չունեինք: Որովհետեւ չգիտեմ… Ցավոք, ստացվում է, որ Երեւանում Երաժշտական շաբաթ փառատոնն իմ անձնական նվերն էր քաղաքին:
Ի դեպ, ցանկանում եմ շեշտել, որ մեր միջոցառումը, ի տարբերություն կազմակերպվող «հայկական մշակութային այլ միջոցառումների» կամ հանդիսությունների, անցավ հենց «տանը»՝ Հայաստանի մայրաքաղաքում, այլ ոչ թե այլ երկրների մայրաքաղաքներում: Իսկ հարուստ եւ ադեկվատ մարդկանց ուշադրությունը նախագծի համար շատ կարեւոր է ու անհրաժեշտ, բայց ինչպե՞ս այդ ամենը հասցնել նրանց: Ես չեմ կարող նրանց ձանձրացրել եւ անընդհատ հետաքրքրել, խնդրել, որ մեր գործընկերը դառնան:
Ինչպե՞ս վերաբերվեցին փառատոնին հենց մասնակիցները: Կարելի՞ է ասել, որ Music Week in Yerevan-ը յուրօրինակ գնահատական էր յուրաքանչյուր արտիստի համար, քանի որ յուրաքանչյուր ժանր իր հատուկ ներկայացուցիչներն ունի:
Բոլոր արտիստները գոհ էին, որ մենք նրանց համար լիարժեք մենահամերգներ կազմակերպեցինք: Ինչ-որ մեկի համար՝ հանդիսատեսի հետ նոր հանդիպում, ինչ-որ մեկի համար էլ՝ հերթական: Գովազդով, տեխնիկական բոլոր հնարավորություններով, բեմադրությամբ, մամուլի եւ հեռուստատեսության ուշադրությամբ: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է դեռ դժգոհել: Գուցե դահլիճում հանդիսատեսի թվի՞ց: Գնված տոմսերի քանակի՞ց:
Իսկ գալա-համերգի կատարողները, մեկ բացառությամբ, ստեղծագործական մեծ հաճույք ստացան: Ես հավատում եմ նրանց:






Անձամբ Դուք ի՞նչ եզրակացություններ արեցիք փառատոնից հետո:
Ես շնորհակալ եմ Բարձրյալին փառատոնն անցկացնելու հնարավորության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր կրկին հիշեցրեցին կամ ապացուցեցին, որ չի կարելի ոչ մեկին մինչեւ վերջ վստահել եւ հավատալ, որ մեծ քանակությամբ եւ «լավ որակով» երկերեսանիություն, անազնվություն եւ նախանձ կա:
Ու եվս մեկ եզրակացություն. հարկավոր է շատ հավասարակշռված ու մտածված կերպով ընտրել նախագծի արտիստներին, նրանց հետ քննարկումներ անցկացնել եւ ոչ պակաս պատասխանատվությամբ մոտենալ մենահամերգային ծրագրերին երաժիշտների հրավիրելու, նրանց թեկնածության եւ հատուկ հյուրերի ընտրության հարցին, որպեսզի հարմարավետ, անկեղծ, ուրախ եւ ստեղծագործական մթնոլորտ տիրի փառատոնի ընթացքում: Եվ այդ ժամանակ Երեւանում իսկապես ամեն սեպտեմբեր կհնչի Երաժշտությունը, կտարածվի Քո կյանքի նոր Մեղեդին:
Պատրաստեց Մարինա Ադուլյանը
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում