«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Շատ բարդ է, բայց լավագույն բուժումն աշխատանքն է». Թամարա Գեւորգյանը վթարից հետո բեմ կվերադառնա «Հրեշը լուսնի վրա» ներկայացումով

13:28, 13 սեպտեմբերի

Սեպտեմբերի 22-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Հրեշը լուսնի վրա» ներկայացման առաջնախաղը: Պիեսի հիմքում Հայոց ցեղասպանությունից փրկված երկու հերոսների պատմությունն է. նրանց մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանն ու Թամարա Գեւորգյանը: Դերասանուհին իր հետ պատահած ավտովթարից հետո առաջին անգամ կլինի բեմում: Թամարայի խոսքով՝ պատասխանատվությունը մեծ է նաեւ այն առումով, որ սա առաջին նախագիծն է, որի շրջանակում հանդես է գալիս ոչ միայն որպես գլխավոր դերակատար, այլեւ՝ պրոդյուսեր:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին բացահայտել է ներկայացման մասին մի շարք մանրամասներ, խոսել այս փուլում իր դժվարությունների ու գործընկերների աջակցության մասին:

«Ռիչարդ Կալինոսկու պիեսը ցեղասպանությունից փրկված երկու հերոսների ու նրանց կյանքում մնացած հետքի մասին է. այն հիմնված է իրական փաստերի վրա: Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն՝ Սեդային: Սա նաեւ իմ առաջին պրոդյուսերական աշխատանքն է: Ներկայացումը դրամա  ժանրում է, ու հիմնական խնդիրը պտտվում է Սեդայի ու Արամի՝ իմ եւ Մկրտիչ Արզումանյանի կերպարների շուրջ: Շատ հուզված ու ոգեւորված եմ սպասում այս պրեմիերային»,-նշեց նա:

Թամարան ներկայացման մտահաղացումն ունեցել է մինչ վթարը, իսկ դրանից հետո հասկացել, որ այս միտքը կիսատ չպետք է թողնել.

«Չհրաժարվեցինք գաղափարից, ու որքան էլ կրկնակի էին դժվարությունները, քանի որ ես առողջական խնդիրներ ունեմ, ու դժվար էր նաեւ այն առումով, որ սա իմ առաջին պրոդյուսերական նախագիծն է, դրանք մեզ չկանգնեցրին, ու հրաշալի թիմի ու նրանց աջակցության շնորհիվ նախագիծը կյանքի կոչվեց: Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որովհետեւ նրանք շատ ըմբռնումով են մոտեցել ամեն ինչին՝ սկսած ֆիզիկապես ինձ օգնելուց՝ սանդուղքով բարձրանալ-իջնել եւ այլն, վերջացրած սովորական կենցաղային խնդիրներով, որոնք ամեն վայրկյան ստիպված են եղել լուծել: Մկրտիչի ու ռեժիսորի՝ Կարոյի գլխավորությամբ՝ ես շնորհակալ եմ բոլորին, մեր ամբողջ թիմին»:

Անդրադառնալով իր ինքնազգացողությանն ու հոգեբանական դժվարություններին՝ Թամարան նշեց, որ այդ բարդությունը հաղթահարել է սիրելի աշխատանքի շնորհիվ.

«Ֆիզիկական դժվարություններ կան, բայց չէի ասի, որ հոգեբանական առումով էլ է դժվար: Եթե դեպքը տեղի է ունեցել, ոչ թե պետք է նստել ու ընկճվել, այլ՝ մտածել՝ ինչպես իրավիճակից դուրս գալ: Շատ բարդ է իրականում, բայց ունենք այն, ինչ ունենք, իսկ լավագույն բուժումն աշխատանքն է, հատկապես՝ սիրած աշխատանքը»,-հավելեց նա:

Դերասանուհին առանձնահատուկ ջերմությամբ է խոսում գործընկերների մասին, որոնց հետ մեկ բեմում կանգնելը պատիվ է համարում.

«Մկրտիչ Արզումանյանը շատ պրոֆեսիոնալ է թե´ բեմում, թե´ բեմից դուրս, ու շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նրա հետ: Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ պարոն Գաբրիելյանի հետ: Հուսով եմ՝ մի օր իմ բեմելու քանակն էլ կհավասարվի նրա բեմելու քանակին (ժպտում է): Ուզում եմ նաեւ խոսել Ալեքսանդր Արզումանյանի մասին, որը շատ տաղանդավոր ու աշխատասեր տղա է, ու ամեն անգամ նոր բանով է զարմացնում: Մեր պաստառներից մի քանիսի դիզայնը հենց ինքն է արել, բազմակողմանի զարգացած անձնավորություն է: Ի դեպ, մեր գլխավոր պոստեռի հեղինակը Մուշեղ Գարուկյանն է, որը սիրով կատարեց իր աշխատանքն, ու նրան անչափ շնորհակալ ենք: Այս ամենին, երբ գումարում ես նաեւ ռեժիսոր Կարո Բալյանի հետաքրքիր մտածելակերպը, ստացվում է աննկարագրելի ստեղծագործական մթնոլորտ»,-նշեց նա:

«Հրեշը լուսնի վրա» պիեսի հեղինակը Ռիչարդ Կալինոսկին է, ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է, բեմանկարիչը՝ Արեգ Միրիջանյանը: Գործող հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Թամարա Գեւորգյանը, Գրիգոր Գաբրիելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Ներկայացումը հնարվոր կլինի դիտել նաեւ առաջնախաղի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search