Եթե դու վառ հագուստի երկրպագու չես, բայց չես ուզում, որ քո ամենօրյա զգեստապահարանը ձանձրալի տեսք չունենա, փորձիր համադրել սպիտակ եւ սեւ երանգների իրերը։ Այս նյութում կպատմենք, թե ինչպես դա նորաձեւ անել 2021թ․-ի աշնանը։

Եթե ցանկանում եք էլեգանտ կերպար ստեղծել աշնանը, հիմք ընդունեք սպիտակ գույնի, բարձր գոտկատեղով պալացո տաբատը: Սեւ, ծավալուն բլուզի համադրությամբ եւ գոտով դուք կստանաք ոչ միայն երեկոյան հետաքրքիր համադրություն, այլեւ կարող եք շահեկանորեն ընդգծել կազմվածքը․ գոտկատեղն ավելի բարակ կդիտվի, իսկ ոտքերը՝ ավելի երկար։

Եթե կարծում եք, որ սպիտակ բաճկոնը հարմար է միայն ամռանը, շտապում ենք զարմացնել ձեզ․ աշնանային եւ ձմեռային կերպարներում այն ավելի տպավորիչ է: Միայն տեսեք, թե ինչպես է այն ներդաշնակորեն լրացնում է սեւ գույնի լուքը՝ տեսողական կոմպենսացնելով մռայլ գամման եւ հաղորդելով կերպարին թեթեւություն։

Սպիտակ ջինսն ամառային զգեստապահարանի եւս մեկ տարր է, որը մենք կշարունակենք կրել նաեւ այս աշնանը: Համադրեք այն սեւ բլուզների եւ ջեմփերների հետ՝ կերպարն ամբողջացնելով կաշվե բաճկոններով եւ կոշտ կոշիկներով։

Այս աշնանը կրիր տղամարդու ձեւվածքի, երկար, սպիտակ վերնաշապիկ։ Հետաքրքիր կերպար ստեղծելու համար քեզ օգնության կհասնի սեւ գույնի տրիկոտաժե բաճկոնը կամ կլոր վզով ջեմփերը։ Այս դեպքում պետք չէ վերնաշապիկը դնել տաբատի ներսում կամ նրբորեն ծալել թեւերը, ընդհակառակը, կերպարին թեւթեւություն հաղորդիր՝ թողնելով այն «կախված»։


Ամբողջովին սեւ լուքը նրբորեն կոտրելու համար օգնության կհասնեն բաց երանգի կոշիկները։ Դրանք կարող են լինել ինչպես միատեսակ մոդելները, այնպես էլ ներդիրներով զարդարվածները: Սպիտակ սպորտային կոշիկներ, բոտիլյոններ, չելսի կիսաերկարաճիտներ՝ հաստ տակերով եւ կողքի հատվածում ռեզիններով։ Հիանալի լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են աչքի ընկնել այս աշնանը:







Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 7 սեպտեմբերի
«Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը23:01, 7 սեպտեմբերի
«Տիտանիկի պես խորտակվեցինք». նորապսակներն ընկել են գետը հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր