Մի քանի օր առաջ The New York Times-ը Hulu-ի հետ միասին թողարկել էր «Բրիթնի Սփիրսի նկատմամբ վերահսկողությունը» վավերագրական ֆիլմը, որում պատմվում է Բրիթնիի տանը գաղտնալսող սարքերի առկայության եւ նրա նամակագրությանն ու գաջեթներին հետեւելու մասին: Երգչուհու նկատմամբ խնամակալության սկանդալային բացահայտումը չի կարողացել անտեսել նրա փաստաբան Մեթյու Ռոզենգարտը, որը հանդես է եկել հայտարարությամբ:
Այդ մասը ցուցադրվել է Սփիրսի մասին վավերագրական ֆիլմի եզրափակիչ պահերին՝ «Բրիթնիի հաղորդակցությունների, հատկապես փաստաբանի եւ հաճախորդի հաղորդակցությունների խափանում կամ մոնիտորինգ, իրենից ներկայացնում է անձնական կյանքի եւ քաղաքացիական ազատությունների անձեռնմխելիության իր իրավունքների ամոթալի եւ ցնցող խախտում: Բրիթնիի ննջասենյակում գաղտնալսող սարքի տեղադրումը հատկապես ամոթալի է», - իր հայտարարության մեջ ասել է Ռոզենգարտը: Նա հավելել է. «Մենք մտադիր ենք ակտիվորեն եւ լիարժեք հետաքննել այդ հարցերը»:
Ի դեպ, ինքը՝ Բրիթնին, այդ մասին ոչ մի մեկնաբանություն չի տվել։ Նախագծի ռեժիսոր Լիզ Դեյն այսպես է մեկնաբանել երգչուհու լռությունը Variety-ի հետ զրույցում. «Ցանկացած փաստաբան խորհուրդ կտա իր հաճախորդին հարցազրույց չտալ այդ ժամանակ, ուստի զարմանալի չէ, որ նա չի արտահայտվում»:
Աղբյուրը՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը