Ի՞նչը կարող է հուշել, որ կին-տղամարդ հարաբերությունները երկար չեն շարունակվելու, եւ նրանք միասին ապագա չունեն։
1. Տղամարդը միշտ զբաղված է, հիվանդ է կամ դեպրեսիայի մեջ է։ Դուք շատ ուշադիր եւ հոգատար եք նրա նկատմամաբ, իսկ նա ասես «հանգիստ թող ինձ, ես տխրում եմ» տրամադրվածությամբ է ձեզ հետ շփվում։ Սակայն սա միայն ձեզ համար է, ընկերների հետ նա իրեն շատ երջանիկ եւ ուրախ է զգում։
2. Նա ձեր կողքին է քնում եւ չի փորձում սիրով զբաղվել ձեզ հետ։ Եթե տղամարդը 50 տարեկանից բարձր չէ, եւ արդեն մեկ ամիս է սեռական հարաբերություններ ունենալու ցանկություն չունի, ուրեմն նրա կյանքում մեկ ուրիշը կա։
3. Հանդիպելիս նա իրեն դրսեւորում է «մեր միջեւ ոչ մի անձնական բան չկա» պահվածքով։ Եթե նա նման սահման է դրել ձեր միջեւ եւ այդպես հարմարավետ է զգում իրեն, ուրեմն հարաբերությունները շարունակելու իմաստ չկա։
4. Նա կարոտում է իր նախկին սիրուն. Եթե անգամ չի էլ թաքցնում, որ դեռ մտածում է իր նախկին սիրո մասին, ուրեմն նա նաեւ փորձում է հետ բերել նրան։
5.Նրա հետ շատ դժվար է. Տղամարդը կարող է գիշերը հաղորդագրություններ գրել ձեզ, բայց դուրս չգալ ձեզ հետ զբոսնելու։ Նրան միայն սեփական անձն է հետաքրքրիր։
6. Նա ձեր փոխարեն չի վճարում սրճարանում։ Մոռացեք նրան, նա անհաջողակի մեկն է։
7. Եթե ամիսը երկու անգամ սկսում եք թղթի վրա գրել ձեր ընտրյալի դրական եւ բացասական կողմերը եւ տարակուսում եք՝ լքել նրան, թե ոչ, ուրեմն պատասխանը վաղուց հայտնի է ձեզ։
8. Երբ ձեր հարաբերությունների դրական ակնթարթները մնացել են անցյալում, եւ դուք ապրում եք միայն անցյալի հուշերով, մոռացեք նրան;
9. Նա միշտ վիրավորում է իր ծնողներին։ Դուք փորձում եք հարթել իրավիճակը՝ նշելով, որ նրանք իրեն չեն հասկանում։ Սակայն իրականում նա ձեզ հետ նույնպես այդպես է վարվելու։
10. Նա միշտ սոցիալական կայքերում է.Դուք ընկեր-ընկերուհի եք, բայց չեք հանդիպում։ Սա նշանակում է, որ կամ նա ամուսնացած է, կամ հետաքրքրված չէ ձեզանով։
11. Նա ձեզ չի սիրում։Ճիշտ է, դուք շատ քիչ պահանջներ ունեք այս կյանքից, բայց չեք կարող ապրել ձեզ չսիրող մեկի հետ։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 2 նոյեմբերի
Ինչպե՞ս Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Գասպարյան-Մելքոնյանը, համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին10:15, 2 նոյեմբերի
Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները09:00, 2 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)