Հարմար տեղավորվում ենք եւ կարդում հետեւյալ ճանաչողական հոդվածը: Հարաբերությունների վերաբերյալ խորհուրդներն օգուտ են տալիս որոշակի իրավիճակներում եւ չեն գործում այլ իրավիճակներում: Բայց կան խորհուրդներ, որոնք գործնականում միշտ վնաս կտան, անկախ նրանից, թե ով է դրանք կիրառում: Մենք հավաքել ենք ամենավատ խորհուրդները, որոնք ճիշտ կլինի երբեք չկիրառել:
ԵՐԲ ՀԱՆԴԻՊԵՍ ՔՈ «ՓԵՍԱՑՈՒԻՆ», ԿՃԱՆԱՉԵՍ
«Միակի» հետ ռոմանտիկ հանդիպման հույսերը նույնքան հեռու են իրականությունից, որքան մանկական հեքիաթները: Սակայն շատերը շարունակում են իդեալական զուգընկերոջ փնտրտուքը: Այնինչ, ամուր եւ երջանիկ շատ հարաբերություններ հաճախ բացասական տպավորությունից են սկսվել, դրա համար էլ մի փնտրեք սեր առաջին հայացքից, այլ փնտրեք այնպիսի մարդկանց, որոնք համամիտ են ձեր ամենակարեւոր համոզմունքներին եւ որոնք կարող են ձեզ ստիպել, որ ժպտաք: Դուք գուցե չկռահեք, որ նա ձեր Հրաշալի արքայազնն է, մինչեւ մի որոշ ժամանակ չշփվեք:
ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՓՈԽԵԼ ՆՐԱՆ, ԵԹԵ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵՔ
Հարաբերությունների մեջ ամենավատ մոլորություններից մեկն այն է, թե տղամարդը ստեղծագործական նախագծի պես մի բան է, որը կարելի է բարելավել: Դա հազվադեպ է երջանկություն բերում զուգընկերներից թեկուզ մեկին: Նույնիսկ եթե նա ուզում է փոխվել հանուն ձեզ, չարժե հուսալ, թե նման բան անպայման կլինի: Եվ ոչ մի դեպքում նրան մի ստիպեք հանուն ձեզ փոխել իր անհատականության հիմնական մասը:
ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԱՎ ԵՆ
Նման խորհուրդ տվող մարդկանց մեծ մասը այնուամենայնիվ նշում է ֆիզիկական բռնության անթույլատրելիությունը, այնինչ հուզական բռնությունը նորմալ հարաբերությունների մաս է համարում: Եթե դուք ամուսնության մեջ երջանիկ չեք եւ ոչինչ դեպի լավը չի փոխվում, ուրեմն մենակության մեջ ավելի կուրախանաք կյանքով, քան չսիրած զուգընկերոջ հետ:
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԶԱԿԱՆ ՏԱՐԻՔՆ Է
Այդ խորհուրդը սովորաբար տալիս են այն զուգընկերներին, որոնց միջեւ տարիքային մեծ տարբերություն կա եւ որոնց հարաբերությունները նոր են սկսվում: Այդ խորհուրդը եւս վնասակար է: Տարիքային տարբերություն ունեցող երջանիկ զույգերի օրինակներ կան, բայց դա ավելի շուտ բացառություն է: Եթե պատրաստվում եք հանդիպել մեկի հետ, ով զգալիորեն ավելի երիտասարդ է կամ տարիքով, հույս մի դրեք միայն հասունության վրա: Մտածեք, թե երկարաժամկետ հեռանկարում ձեր սովորությունները որքան են համապատասխանում իրար:
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵԶ ՉԵՆ ԵՐՋԱՆԿԱՑՆԻ
Կախված նրանից, թե ինչպես եք ընկալում դա, այդ խորհուրդը կարող է չափազանց արժեքավոր լինել: Ռոմանտիկ հարաբերությունները չեն շտկի ձեր կյանքի մնացած ոլորտները: Բայց եթե ձեր կյանքում ամեն ինչ լավ է, բացի անձնական հարաբերություններից, չարժե զուգընկերոջը թույլ տալ, որ դժբախտացնի ձեզ:
ԵԹԵ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐ ԳՏՆԵԼ, ԲԱՎԱՐԱՐՎԵՔ ՔՉՈՎ
Դա ամենավատ խորհուրդներից մեկն է, չէ՞ որ քչին պետք է համաձայնել այն դեպքում միայն, եթե անիրատեսորեն բարձր ակնկալիքներ ունեք: Դուք երբեք չեք գտնի այնպիսի մարդու, որը կարողանա կարդալ ձեր մտքերը. դա ընդամենը հիմար երեւակայության արդյունք է: Սակայն եթե ձեր հուզական պահանջները խելամիտ են, բայց չեք կարողանում դրանք բավարարել որոշակի մարդու հետ, մի համաձայնեք նման հարաբերությունների:
ԵՐԲԵՔ ՉԱՐԱՑԱԾ ՄԻ ՄՏԵՔ ԱՆԿՈՂԻՆ
Թվում է՝ մեկ այլ լավ խորհուրդ է. Ջղայնացած վիճակում անկողին չմտնել: Բայց դա էլ ցանկալի արդյունքը չի տալիս: Եթե հենց երեկոյան եք վիճել, այնքան էլ հաջող միտք չէ անմիջապես փորձել հարթել խնդիրը: Հատկապես եթե երկուսդ էլ հոգնած եք եւ չեք ուզում զիջել: Որոշ խնդիրներ անհամեմատ ավելի հեշտ է լուծել լիարժեք քնից հետո, դրա համար էլ ժամանակ եւ ջանքեր մի ծախսեք վեճը շարունակելու վրա, եթե անհնար է դա միանգամից լուծել:
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՈՍՆՁԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամենավնասակար խորհրդի կոչման մեկ այլ հավակնորդ. շարունակեք երեխա ունենալ հարաբերությունները բարելավելու համար: Դա ինչ-որ առումով կարող է ճիշտ լինել: Չէ՞ որ երեխայի ծնունդը ընտանիքի կյանքի կարեւոր փուլ է, բայց չարժե այդ մեթոդն օգտագործել ամուսնական լուրջ խնդիրներ լուծելու համար:
ԵԹԵ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՔ ԻՐԱՐ, ՉԵՔ ՎԻՃԻ
Դա առասպել է, որը մեզ է փոխանցվել Դիսնեյի մուլտֆիլմերից եւ մինչեւ հիմա շատերին ստիպում է հավատալ, թե վեճը վատ բան է: Սակայն առանց ընդհարումների կարող են ապրել միայն անտարբեր մարդիկ, մնացած բոլոր տեսակի հարաբերությունները՝ առավել կամ պակաս հաջող, առանց վեճերի չեն լինում:
ՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՎԱՍՏԱԿՈՒՄՙ ՆԱ ԷԼ ԻՐԱՎԱՑԻ Է
Դա շատ վնասակար մոլորություն է, որը հաճախ խնդիրների է հանգեցնում: Կարեւոր չէ, թե ձեզնից ով է շատ վաստակում, դուք պիտի հավասար լինեք հարաբերություններո..
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ