Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ շատ գումար վաստակի։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Հսկիչները» (2009թ․) սուպերհերոսական ֆիլմը, որը նկարահանված է Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի համանուն գրաֆիկ նովելի հիման վրա:
Բյուջեն՝ 130 մլն դոլար, իսկ հասույթը՝ 185 մլն դոլար։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Ամերիկայում 1985 թվականին, բայց ալտերնատիվ իրականությունում ։ Այս աշխարհում սուպերհերոսները դարձել են հասարակության առօրյա կյանքի մի մասը, իսկ Ահեղ Դատի Ժամը կեսգիշերից հինգ րոպե առաջ կանգ է առել՝ հաշվելով, թե աշխարհի առաջատար տերությունների միջեւ բախումը երբ կսկսվի: Իր նախկին գործընկերներից մեկի սպանությունից հետո Ռորշախ սուպերհերոսը, որը երբեք չի հանում իր դիմակը, լի է Լինչի դատը կատարելու վճռականությամբ։
2006 թվականի «300 սպարտացիներ» ֆիլմի մեծ հաջողությունից հետո ռեժիսոր Զակ Սնայդերը որոշել է կոմիքսների աշխարհից էկրանավորել ավելի մոնումենտալ ստեղծագործություն, այն է ՝ Ալան Մուրի «Հսկիչները» գրաֆիկական նովելը:
Legendary Pictures-ը եւ Warner Bros.-ը, ձեռքի տակ ունենալով Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» ֆիլմի օրինակը, որը 2008 -ին տոմսարկղում հավաքեց ավելի քան մեկ միլիարդ դոլար, ակտիվորեն օգնեցին Զակին իր մտահղացման մեջ, այն է՝ բռնել ջեքփոթը:
Բայց ամեն բան գնաց դժոխք:
Աղետ էր (բնականաբար, ֆինանսապես):
185 մլն հասույթն այն պայմաններում, երբ ֆիլմի բյուջեն 130 մլն է (+ 50 մլն դոլար մարքեթինգի համար), ուղղակի ֆինանսական աղետ էր ստուդիայի համար։ Ճշգրիտ թիվը մինչ օրս չեն հաղորդել, սակայն ինսայդերների տեղեկությամբ՝ այդ թիվը կազմում է 60 մլն դոլար:
Քննադատների շրջանում ֆիլմը, ընդհանուր առմամբ, զուսպ,դրական արձագանքներ է ստացել։ Իսկ նշանավոր կինոքննադատ Ռոջեր Էբերտը 4 աստղերից 4-ն էլ տվել է ֆիլմին ՝ նշելով, որ այս ֆիլմը կարելի է դիտել եւս մի քանի անգամ։
Սակայն հանդիսատեսը վարձույթի ժամանակ չի գնահատել ֆիլմը ՝ այն անվանելով ձանձրալի եւ ձգված (կինոթատրոնի տարբերակը տեւել է 163 րոպե)։
Ֆիլմի ընկալումը սկսել է փոխվել, երբ ֆիլմը թողարկվել է DVD-ի վրա 2009 թվականի սեպտեմբերի 1-ին։
Վաճառքից ստացված գումարը գերազանցել է 50 մլն դոլարը, ինչը մի փոքր օգնել է մեղմել ձախողված վարձույթի հարվածը, իսկ հանդիսատեսի կարծիքը դարձել է ավելի դրական:
Ժամանակի ընթացքում ֆիլմը ստացել է կուլտային կարգավիճակ, Իսկ Զակ Սնայդերի երկրպագուներն այդ ֆիլմի համար բարձրացրել են նրան պատվանդանի վրա և անվանել մեր ժամանակի լավագույն վիզիոներ (ոչ առանց հիմնավորման)։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին