Բոլորը գիտեն, որ խնամված հոնքերը փոխում են հայացքը եւ դեմքին կոկին տեսք տալիս: Սակայն որոշ կանայք չեն էլ կռահում, որ հոնքերին նույնպես ամենօրյա խնամք է հարկավոր:
Հոնքերի ամենօրյա խմանքը պետք է ներառի գոնե քնելուց առաջ դրանց գերչակի յուղ քսելը եւ հատուկ խոզանակիկով սանրելը: Այս երկու գործողությունները կարելի է համատեղել՝ յուղը հոնքերին քսելով խոզանակիկով: Այդպիսով, հոնքերը մերսվում են եւ, միաժամանակ, սնուցվում: Կարելի է օգտագործել թարթիչները ներկելու խոզանակիկ կամ ատամի խոզանակ:
Հոնքերի վրա շատ լավ ազդեցություն է թողնում մերսումը, որը կատարվում է հոնքերի աճման գծի ուղղությամբ: Մատներով, քթից սկսած, կետային, կսմթող եւ տատանող շարժումներ կատարեք՝ աստիճանաբար հասնելով քունքերին: Նման պարբերական մերսումից հետո հոնքերի մազերը դառնում են ավելի մուգ, դադարում են թափվել եւ առողջ տեսք են ստանում:
Շաբաթը մեկ անգամ կարելի է հոնքերը սնուցող դիմակ օգտագործել: Հավասար չափաբաժիններով խառնեք գերչակի, զեյթունի եւ բուսական յուղերը: Թեթեւակիորեն տաքացրեք գոլորշու վրա: Բամբակե բարձիկները թրջեք այդ խառնուրդում եւ 5-10 րոպե դրեք հոնքերի վրա: Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի. հոնքերը կդառնան ավելի փայլուն եւ գեղեցիկ: Միայն հետեւեք, որպեսզի յուղն աչքերի մեջ կընկնի: Ի դեպ, նման խառնուրդով կարելի է խնամել նաեւ թարթիչները: Այդ կերպ դրանք ավելի խիտ եւ երկար կաճեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:12, 8 օգոստոսի
Gucci-ն թողարկում է էկոլոգիապես մաքուր ժամացույցներ22:42, 8 օգոստոսի
«Գեղեցիկ ընտանիք»․ Լուսինե Թովմասյանի լուսանկարները Կիպրոսից22:12, 8 օգոստոսի
Վթարի մասին հայտարարությունից հետո Ալեք Բոլդուինը բարկացել է համացանցում21:44, 8 օգոստոսի
«Մենք երազանք պահեցինք»․ Արփի Գաբրիելյանի եւ որդու լուսանկարը21:12, 8 օգոստոսի
Նախանշաններ, որոնք հուշում են կնոջ սիրահարվածության մասին20:46, 8 օգոստոսի
«Սեր, ծով, սուրճ»․ Զարուհի Բաբայանի լողափնյա կերպարը20:01, 8 օգոստոսի
Լարիսա Դոլինան մի քանի անգամ բարձրացրել է Գարիկ Զեբելյանի հետ նոր տեսահոլովակի դիտումները19:38, 8 օգոստոսի
«Ցանկանում եմ մաղթել ինձ եւ բոլորին առողջություն ու սեր»․ Սաթենիկ Հազարյանը նշում է տարեդարձը19:12, 8 օգոստոսի
Էնդի Սերկիսը մադամ Տյուսոյի մասին հեռուստասերիալ կնկարահանի18:33, 8 օգոստոսի
«ԼԵՈ 1» ավտոսպա. մեքենայի խնամքի եւ լվացման նորագույն տեխնոլոգիաներն ու մոտեցումները Հայաստանում են18:01, 8 օգոստոսի
Քանյե Ուեսթը մահախոսական է նվիրել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանմանը17:26, 8 օգոստոսի
Դասթին Հոֆմանը նշում է 85-ամյակը․ դերասանի հետաքրքիր մտքերն ու նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել