NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Ռոբ Մարշալի՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմի մասին է (2011թ.)։
Եվ այսպես…
1․Ֆիլմը հիմնված է Թիմ Փաուերսի « Օտար ափերին» (On Stranger Tides, 1987) վեպի վրա։
2.Երբ Ֆրանչայզի նախորդ երեք մասերի ռեժիսոր Գոր Վերբինսկին հրաժարվում է ռեժիսորի աթոռից, նրան փոխարինում է Ռոբ Մարշալը։
3.Ջոնի Դեփը համաձայնել է նկարահանվել ֆիլմում, երբ նույնիսկ սցենարը գրված չէր։
4.Պենելոպա Կրուսի դուբլյորը նրա քույր Մոնիկա Կրուզն էր:
5.Ֆիլմի նկարահանումների ժամանակ Պենելոպա Կրուզը հղի է եղել։
6. Անձնակազմին ցրտից պաշտպանելու համար Ջոնի Դեփը ավելի քան 60,000 դոլար է ծախսել ՝ բոլորին ապահովելով տաք բաճկոններով:
7.Սև Մորուքի նավը՝ «Թագուհի Աննայի վրեժը», նույն առագաստանավն է, որը նախկինում եղել է «Սև մարգարիտը»:
8.«Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմը առաջին ֆիլմն էր ֆրանշիզայում, որը նկարահանվել է Disney Digital 3D տեխնոլոգիայով և Red 3D եռաչափ տեսախցիկով:
9.Ֆիլմը նկարահանվել է հինգ տարբեր կղզիներում՝ Հավայան Կաուայ և Օահու, Պուերտո Ռիկո, Պալոմինիտո և Մեծ Բրիտանիա։
10.Ֆիլմում կա իրական կերպար՝ ծովահեն Սեւ Մորուքը։ 2010 թվականին հնագետները «Թագուհի Աննայի վրեժը» խորտակված դրոշակակիր նավից ծովահենների թուր են հայտնաբերել:
11.250 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի