Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

7 նախանշան, որ ձեր ամուսինը երջանիկ է

21:12, 17 նոյեմբերի

1. Համբույր

Նա ձեզ համբույրով է դիմավորում, երբ աշխատանքից տուն եք վերադառնում: Ընդ որում՝ համբուրում է ոչ թե այտերը, այլ շուրթերը: Հավատացեք, որ դա ավելի լավ է, քան գրկախառնությունը:

2. Շփում

Երբ նա գործերով տեղ է գնում, օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ զանգահարում է ձեզ: Եվ միշտ պատմում է, թե ինչպես են իր գործերը: Ասում է, որ կարոտում է:

Գործուղման մեկնած ամուսինը կա՛մ կարոտում է իր կնոջը, կա՛մ, հակառակը, ուրախ է, որ «դուրս պրծավ»: Եթե ձեր ամուսինն ուզում է ձեզ հետ լինել, ապա ավելի հաճախ կզանգահարի, քան կարծում եք:

Եվ, այո, երջանիկ ամուսինը 100%-ով վստահում է ձեզ: Այնպես որ՝ նրա կողմից որեւէ կասկած չի կարող լինել:

3. «Ես քեզ սիրում եմ»

Նա ասում է, որ սիրում է ձեզ: Ամեն օր: Օրական մի քանի անգամ: Իսկ դուք պատասխանում եք:

Իսկական սերը չի ծերանում: Երջանիկ ընտանիքում ամուսիններն ամեն օր միմյանց հայտնում են իրենց սիրո մասին:

«Դու չես ասում, որ սիրում ես ինձ»: - «Ասել եմ այդ մասին, երբ ամուսնացանք: Եթե այդ հարցում ինչ-որ բան փոխվի, անպայման կասեմ»: Երջանիկ ամուսիններն այդպես չեն խոսում իրար հետ:

4. Օգնության ձեռքեր

Նա օգնում է ձեզ տան գործերում: Նա ցանկանում է թեթեւացնել ձեր բեռը: Ուզում է իր ներդրումն ունենալ:

Նա պատրաստ է ձեր գործընկերը դառնալ բիզնեսում, պատրաստ է միասին կարգի բերել բնակարանը: Պատրաստ է ձեզ հետ միայն ստուգել երեխաների դասերը: Որովհետեւ սիրում է ձեզ:

5. Հաճոյախոսություն

Նա գովեստի խոսքեր է ասում ձեզ: Նա ուշադրություն է դարձնում այն ամենին, ինչ անում եք, նաեւ նրան, թե ինչ տեսք ունեք: Դուք կարող եք օրվա ընթացքում մի քանի անգամ նկատել, որ դիտում է ձեզ: Թվում է՝ նրան երբեք չի ձանձրացնի ձեզ հետեւելը: Նա տեսնում է ձեր բոլոր թերությունները, բայց նաեւ կուրացած է սիրով:

6. Մխիթարություն

Նա ձեր ուսերն է բռնում ամեն անգամ, երբ արտասվում եք: Երբ ձեր հոգեկան ցավն ուժեղ է, նա միշտ ձեր կողքին է: Հիասթափության արցունքնե՞ր: Նա նորից տեղում է:

Բոլորս էլ գիտենք, որ կյանքը կատարյալ չէ: Եվ ամուսինների կարեւորագույն խնդիրներից է՝ դժվար ժամանակներում միմյանց սատարելը: Բայց դա հաղթահարում են միայն երջանիկ զույգերը:

7. Անկեղծություն

Նա ձեզ հետ կիսում է ե՛ւ իր երազանքները, ե՛ւ մտահոգություններ: Նրա համար դա նույնքան բնական է, որքան ձեզ համար: Նա պետք է իմանա, որ կարող է ձեզ մոտ բարոյական աջակցություն գտնել, եթե հանկարծ իր աշխարհը սկսի կործանվել: Եթե նա, հակառակը, ոչինչ չի պատմում ձեզ, նշանակում է՝ ձեր միջեւ ինչ-որ բան այն չէ:

Երջանիկ ամուսնացած տղամարդը երբեք չի վախենում «լացկան» կամ «միամիտ տղա» թվալ իր կնոջ աչքում: Նա գիտի, որ սիրելի կինը կհասկանա:

Տղամարդիկ, եթե կարդում եք այս տեքստը եւ ոչինչ չեք անում, էլ ինչ ասենք: Հիշեք. երբեք ուշ չէ սկսել երջանիկ հարաբերություններ կառուցել: Պարզապես ընտանիքը ձեզ համար առաջնահերթություն դարձրեք, եւ ամեն ինչ նորմալ կլինի:

 

Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել