«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպե՞ս դառնալ լավատես

21:12, 22 նոյեմբերի

Ինչպե՞ս լավատես մնալ կյանքի բարդ ժամանակներում:

Լավատեսություն չի նշանակում, որ պետք է ուղղակի երջանիկ լինել եւ սպասել նշանների, իրավիճակների, որպեսզի կազմեք ձեր կյանքի  ուղին: Լավատեսություն նշանակում է հավատալ նրան, որ դուք կարող եք ապրել եւ զբաղվել գործերով անգամ երբ իրավիճակը ձեր դեմ է: Լավատեսության եւ դրական մտածողության հետ մեկտեղ ներքոնշյալ օգտակար խորհուրդները կօգնեն ձեզ միշտ անկեղծ ջանքեր գործադրել, մինչեւ սովորեք դառնալ լավատես եւ տեսնեք սպասելի արդյունքը:

Ինչու՞ դուք պետք է լավատես լինեք

Մարդկանց համար կարեւոր է տեսնել եւ հասկանալ իրավիճակները, որոնք հնարավոր է փոխել, եթե իրենք լավատես մնան: Մտածեք եւ հիշեք, թե ինչպիսին էր կյանքը բարդ ժամանակներում, իսկ հիմա կյանքը ձեզ իրոք լավ հնարավորություններ է պարգեւել՝ շնորհիվ այն բանի, որ դուք պահպանել եք լավատեսությունը: Չէ՞ որ հենց դրանում է պատճառը, որի շնորհիվ դուք հասել եք ցանկալի արդյունքների: Ջանացեք պարզել պատճառը, դա հասկանալը կտա այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է դուք լավատես դառնաք: Հետո գիտակցությունն ինքն է սկսում աշխատել ձեր օգտին, քանի որ լավատես լինելը միայն ձեր օգտին է:

Հավատացեք, որ դուք կարող եք կառուցել ձեր ապագան

Կյանքը բարդ ժամանակներում սովորաբար ճնշում է ձեր մարտական ոգին՝ տրամադրելով այն բանին, որ ապագայում էլ ձեզ միայն վատ բաներ են սպասում: Նման պահերին սթրես է առաջանում, բայց դուք պետք է հավատաք ձեր ուժերին: Ինչ-որ բանին կամ ինչ-որ մեկին հավատալը ստիպում է ոգեւորվել, ինչպես նաեւ պարզում է, թե որքանով եք դուք վստահ ձեր ուժերին: Հավատը գործում է լավատեսության նման, եւ սա դրա առաջացման առավել կարեւոր մասն է:

Հենց հիմա մտածեք այն մասին, թե ինչ կարող եք փոխել ձեր շուրջը դեպի լավը: Մի՛ դատեք ձեր հնարավորությունները, պարզապես արե՛ք դա: Հավատացեք, հնարավոր է կառուցել ապագան այնպես, ինչպես դուք եք ուզում, եւ եթե ինչ-որ բան այնպես չգնա, միշտ էլ ժամանակ կա դա փոխելու համար:

Փնտրեք ձեռքբերման իմաստը

Երբ ինչ-որ բանի հասնում ենք, գիտենք, որ դա կարող ենք կրկին անել, թեկուզ եւ դժվար ժամանակներ ենք վերապրում: Ձեռքբերման այդ զգացումը մեզ հուշում է, որ կարող ենք հասնել նրան, ինչ ցանկանում ենք: Այն ցուցադրում է ինչ-որ բան անելու մեր ընդունակությունը: Դա ինչ-որ իմաստով մեզ մոտիվացնում է: Ջանացեք ցանկացած գործ ավարտին հասցնել եւ այն որքան հնարավոր է լավ իրականացնել: Փնտրեք ձեզ երջանիկ դարձնող իրեր, որոնք ձեզ հետաքրքրում են, եւ եթե ինչ-որ բան այնպես չստացվի, կկարողանաք ամեն ինչ ուղղել:

Իրեր լավատեսի համար

Կազմեք այն կարեւոր իրերի ցանկը, որոնք ձեզ համար թանկ են եւ սրտամոտ: Բացառված չէ, որ այդ ցանկի մեջ մտնեն մարդիկ եւ նույնիսկ ընտանիքի անդամներ: Նաեւ կազմեք ձեր ձեռքբերումների ցանկը: Ամեն անգամ, երբ զգում եք, որ դժվար պահերին կյանքը ձեզնից երես է թեքում ձեր հանդեպ անարդարացի իրավիճակներ եւ հանգամանքներ ստեղծելով, ընթերցեք այդ ցանկը, որ ամեն օր երջանիկ լինեք: Կհարցնեք՝ դա ի՞նչ նպատակ ունի: Տվյալ ցանկը, որը միայն դուք եք կազմել, ձեզ կհիշեցնի, թե ինչպես եք ապրել անցած տարիների ընթացքում: Չէ՞ որ երջանիկ լինելու այնքան պատճառներ կան, հետեւաբար՝ թող ոչ մի վատ իրադարձություն կամ արտահայտություն ձեր կյանքի վրա չներգործի:

Ոգեշնչման որոնում

Լավատես դառնալու լավագույն միջոցներից մեկը ոգեշնչում գտնելն է, մեզանից յուրաքանչյուրի համար դրանք տարբեր իրեր ու մարդիկ են: Ոգեշնչումը ի վիճակի է հրաշքներ գործելու եւ հաշված վայրկյանների ընթացքում փոխելու մարդու մտքերը: Ընթերցեք այն մարդկանց մասին պատմությունները, որոնք փորձությունների միջով են անցել, բայց հաջողության են հասել, քանի որ իրենց հավատացել են եւ հոգով ուժեղ են եղել: Համոզված ենք, որ մեծ թվով այդպիսի գրքեր եւ պատմություններ կան, դրանք կօգնեն զանազան իրավիճակները կողքից դիտելուն եւ սեփական հնարավորությունները գնահատելուն եւ անկասկած լուծում գտնելուն:

Աղբյուրը՝  Otvetinavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search