Երազելով երկար ու փարթամ մազեր ունենալու մասին՝ մենք մշտապես խորհուրդներ ենք հարցնում մեր ընկերուհիներից, հարազատներից եւ իհարկե, վարսահարդարներից։ Այս հոդվածում ներկայացնելու ենք մազերի մասին մի քանի առասպելներ, որոնք իբրեւ թե օգնում են առողջ մազեր ունենալու հարցում։
Գաղտնիք չէ, որ շատ իրավիճակներում մենք ենթարկվում ենք ընդունված կարծրատիպերի ազդեցությանը. այդպիսի մի ոլորտներից մեկն էլ մազերի խնամքն է։
Չի կարելի մազերի խնամքի միջոցները գնել խանութներից
Միայն գեղեցկության սրահներից եւ միայն պրոֆեսիոնալ միջոցներ։ Իհարկե, մազերի խնամքի պրոֆեսիոնալ եւ ճիշտ ընտրված միջոցը կարող է շատ ավելի լավ ու դրական ազդեցություն ունենալ ձեր մազերի վրա, քան այն, ինչ գնում են բոլորը։ Բայց շամպուն գնելիս կարեւոր է ոչ թե գինը, այլ նրա բաղադրությունը եւ միշտ չէ, որ թանկ միջոցը լավն է լինում։
Մասնագետները խորհուրդ են տալիս գնել նուրբ եւ մեղմ ազդեցություն ունեցող շամպուններ եւ մշտապես բնական յուղերով սնուցել մազերը։
Մազերը պետք է կտրել վեց ամիսը մեկ անգամ
Չնայած տարածված կարծիք կա, որ մազերը պետք է վեց ամիսը մեկ անգամ կտրել, բայց եթե մազերը առողջ են, ճյուղավորված չեն, ապա մասնագետները պնդում են, որ կարելի է վարսահարդարին դիմել տարեկան երկու անգամ։
Բայց եթե մազերի ծայրերը ճյուղավորված են, ապա պետք չէ թողնել, որ այս գործընթացը շարունակվի, քանի որ արդյունքում շատ ավելի երկար մազեր պետք է կտրել՝ վնասված մազերից ազատվելու համար։
Մազերը պարբերաբար կտրելով՝ դրանք ավելի ամուր ու դիմացկուն են դառնում
Եթե ձեր մազերն այնքան էլ ուղիղ չեն, ապա մշտապես կտրելը կարող է փարթամ տեսք հաղորդել դրանց։ Բայց շատ կարեւոր է, թե ինչպես է դա կատարվում։ Մասնագետները նշում են, որ այս պարագայում մազերը պետք է կտրել չոր վիճակում, հակառակ դեպքում սխալվելու եւ ավելի երկար մազեր կտրելու հավանականությունը մեծանում է։
Գանգուր մազերը պետք է ավելի կարճ կտրել
Եթե գանգուր մազեր ունեք, ապա դրանք անպայման պետք է կարճ լինեն, քանի որ այսպես դրանք շատ ավելի է հեշտ է սանրել եւ խնամել։ Սակայն եթե համապատասխան ու ճիշտ միջոցներ օգտագործեք, ապա գանգուր մազերը կտրելու կարիք չի լինի։
Ամեն օր մազերը լվանալը վնասակար է
Եթե մազերը վարսահարդարիչով չեք հարդարում, չեք գանգրացնում եւ չեք փաթաթում, ապա ամեն օր մազերը լվանալն այնքան էլ վնասակար չէ. թույլ շամպունը եւ մազերի համար նախատեսված հատուկ յուղերը չեն կարող ոչ մի բացասական հետեւանք ունենալ մազեր վրա։
Մազերի ծայրերը կտրելը նպաստում է դրանց արագ աճին
Մազերի ծայրերը հաճախ կտրելը կարող է միայն մեկ ազդեցություն ունենալ՝ առողջ եւ գեղեցիկ արտաքին տեսք հաղորդել։ Իսկ այն, որ մազերը հաճախ կտրելը կարող է նպաստել դրանց արագ աճին, պարզապես առասպել է։
Մազերը հաճախ սանրելը օգտակար է
Իրականում մազերը հաճախ սանրելը շատ վտանգավոր է, քանի որ մեծանում է մազերը վնասելու հավանականությունը։ Հետեւաբար, եթե ձեր մազերն այնքան էլ ամուր ու դիմացկուն չեն, ապա ավելի լավ կլինի հաճախ չսանրել, այլ ձեռքերով գլխամաշկը մերսել. այսպես դուք նաեւ կխթանեք արյան շրջանառությունը։
Չոր շամպունը հիանալի այլընտրանք է
Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ չոր շամպունն ակնթարթային ազդեցություն կարող է ունենալ մազերի վրա, եւ այն ամբողջությամբ չի մաքրում գլխամաշկը։ Եթե ուրիշ այլընտրանքային տարբերակ չկա, ապա կարող եք օգտագործել չոր շամպուն, բայց պետք չէ կանոնավոր կերպով կիրառել այն, քանի որ ոչ մի բան չի կարող փոխարինել մազերը լվանալուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
