Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Կանացի հմայքներ, որոնք կարող են գրավել ցանկացած տղամարդու

21:12, 26 նոյեմբերի

Ի՞նչ հմայքներ ունեն կանայք, որոնց անզոր է դիմանալ ցանկացած տղամարդ։

Դուք անհավանական նուրբ եք

«Կանայք միշտ այնքան նուրբ  են։ Ինձ դուր է գալիս ձեր փափուկ մարմինը  ու այնքան եմ ուզում գլուխս հենել ձեր փափուկ կրծքին»։

Դուք հաճելի բույր ունեք

«Ինձ դուր է գալիս կանանց բույրը։ Դա շամպունի, օծանելիքի ու բոլոր մյուս կոսմետիկ միջոցների ցնցող խառնուրդ է։ Կանայք ցնցող բույն ունեն։ Գրեթե միշտ»։

Ձեր մայրական բնազդները

«Կինը շատ ավելի ջերմ ու հոգատար է դառնում իր տղամարդու նկատմամբ, երբ երեխա է ունենում։ Իսկ եթե նաեւ մեզ համար ճաշեր եք պատրաստում, մենք ձեզ դրա համար պատրաստ ենք հավերժ սիրել»։

Դուք սեքսուալ եք բիկինիով

«Ձեզ կարելի է սիրել հենց միայն բիկինիի համար, որով դուք շքեղ տեսք ունեք, անկախ նրանից, թե որ շարունակ գանգատվում եք ձեր գիրությունից»։

Դուք կարողանում եք լսել

«Ես կնախընտրեմ կնոջ հետ զրուցել, երբ ուզում եմ որեւէ զգացմունքային խնդիր լուծել։ Ես զգում եմ, որ նա ինձ ավելի լավ է լսում, քան իմ ընկերները ու ավելի լավ է օգնում՝ վերլուծել իմ խնդիրները»։

Դուք կարողանում եք հեշտությամբ պատմել ձեր զգացմունքների մասին

«Երբեմն դուք կարծում եք, թե մենք անտարբեր ենք, քանի որ մենք ձեր ընկերուհիների նման չենք նստում ու պատմում մեր բոլոր զգացմունքների մասին։ Պարզապես մեզ համար դա դժվար է անելը։ Իսկ ձեզ հեշտությամբ է հաջողվում խոսել ձեր զգացմունքների մասին»։

Դուք չեք վախենում լացել ու զգացմունքային լինել

«Երբեմն ես նախանձում եմ կանանց, որոնք կարողանում են անկաշկանդ ցույց տալ իրենց բոլոր զգացմունքները։ Տղամարդիկ նույնպես երբեմն ուզում են լացել, կամ էլ իրենց վատ տրամադրությունը արդարացնել դաշտանային օրերով, կամ էլ իրենց փոքր երեխաների պես պահել , բայց մենք զսպում ենք մեր զգացմունքներն ու մեզ պահում մաչոյի նման։ Իսկ դա հոգնեցուցիչ է»։

Ձեր մարմինը հիասքանչ է  

«Յուրաքանչյուր կնոջ մարմին այնքան եզակի ու անձնական է։ Հենց թեկուզ փողոցում քայլող կանանց նայելը շատ ավելի հետաքրքիր է, քան տղամարդկանց նայելը։ Ամբողջ գաղտնիքն ազդրերն են, դրանք շարժելու ձեր հմտությունը, ինչպես Շաքիրան էր երգում «hips don’t lie».

Դուք սարսափելի սեքսուալ եք բարձրակրունկ կոշիկներով

«Ոչինչ ձեր ոտքերն այդպես չի զարդարում, որքան սեքսուալ բարձրակրունկ կոշիկները։ Մեզ դա շատ է դուր գալիս, նույնիսկ եթե դրանցով դուք մեզնից բարձրահասակ եք։ Պարզապես մի մոռացեք ձեզ հետ նաեւ հարմար տափակ կոշիկներ վերցնել, քանի որ երեկոյան ոտքերի ցավի մասին ձեր գանգատները երբեմն հոգնեցուցիչ են»։

Դուք հրաշալի տեսք ունեք նույնիսկ պիժամայով

«Մեզ դուր է գալիս, երբ դուք շպարված ու զարդարված դուրս եք գալիս տնից, բայց ինչ-որ սեքսուալ բան կա նաեւ ձեր արտաքինում, երբ դուք տանն եք, առանց շպարի ու հասարակ պիժամայով»։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search