Ձմռանը մազերի սխալ խնամքը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել՝ թուլություն, փայլի կորուստ, մազաթափություն։ Ցուրտն ու ուժեղ քամիները, ջերմաստիճանի կտրուկ անկումները, որոնց ենթարկվում են մազերը տաք վայրից փողոց դուրս գալիս, չեն կարող անհետեւանք մնալ մազերի առողջության համար։ Այդ պատճառով հարկավոր է վերանայել խնամքը եւ անել ամեն ինչ՝ դրանք եղանակային պայմանների ագրեսիվ ազդեցությունից պաշտպանելու համար, հայտնում է Bazaar-ը։
Գլխարկից հրաժարվելը
Ձմռանը մազերի խնամքի գլխավոր կանոնը ջերմաստիճանի կտրուկ անկումներից պաշտպանությունն է։ Մազերը ջերմաստիճանի տատանումներից պաշտպանելու համար փորձագետները խորհուրդ են տալիս փողոց դուրս գալիս ծածկել դրանք։ Գլխարկները ոչ միայն կօգնեն ցրտից պաշտպանել մազերը, այլեւ կարող են դառնալ ոճային կերպարի՝ ոչ պակաս կարեւոր մաս։
Թաց մազերով փողոց դուրս գալը
Սա եւս կարող է հանգեցնել տհաճ հետեւանքների՝ թուլություն եւ ճյուղավորում։
Անբավարար խոնավեցում
Ձմռանը մազերը, ինչպեսեւ մաշկը, առանձնակի հակված են չորության։ Այս հարցում կարեւոր դեր ունի նաեւ ջեռուցումը։ Սառը եղանակին մազերի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում դրանք խորը խոնավեցնել հատուկ կոնդիցիոներների, դիմակների, բալզամների եւ շիճուկների օգնությամբ։ Ավելորդ չի լինի նաեւ օդը խոնավեցնող սարք տեղադրելը․այն կօգնի չեզոքացնել ջեռուցման ազդեցությունը մաշկի եւ մազերի վրա։
Մազերը տաք ջրով լվանալը
Տաք ջուրը ոչ միայն չորացնում է մազերը՝ դրանց զրկելով փայլից ու թույլ դարձնելով, այլեւ ակտիվացնում ճարպագեղձերի աշխատանքը, ինչի արդյունքում մազերն ավելի շուտ են կեղտոտվում եւ հաճախակի լվանալու կարիք են ունենում։ Փորձագետները խորհուրդ են տալիս մազերը գոլ ջրով լվանալ՝ դրանք չչորացնելու եւ վիճակը չվատացնելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին