Ֆիլմը պատմում է, թե ինչպես է միայնակ մայրը երկու դեռահաս երեխաների հետ բնակություն հաստատում Օկլահոմայի հին ֆերմայում, որը ժառանգություն է ստացել հորից, որին, սակայն, նա չի ճանաչում: Երեխաները փորձում են ավելին իմանալ իրենց պապիկի մասին և գտնում են Ecto-1 ավտոմեքենան, որը պատկանել է հայտնի ուրվականների որսորդներին:
«Ուրվականների որսորդները 3»-ը հայտնվեց ավելի քան 30 տարի անց (2016 թվականի ռեմեյքը՝ կին դերասանական կազմով, հաշվի չենք առնում, քանզի այն հենց սկզբից էլ անհաջող փորձ էր):
Մի շարք պատճառներով պրեմիերան բավականին երկար ժամանակով հետաձգվեց, բայց, այնուամենայնիվ, պատմությունը վերջապես ստացավ իր շարունակությունը, որը հաջողված է և ամենակարևորը՝ անկեղծ։ Երրորդ ֆիլմի հեղինակների հարգալից վերաբերմունքն Այվան Ռեյթմանի պաշտամունքային ֆիլմերի նկատմամբ զգացվում է դիտման ողջ ընթացքում: Հիմնական պատճառն այն է, որ Ռեյթմանի որդին՝ Ջեյսոնն է «Ժառանգների» ռեժիսորը։
Իհարկե, Ջեյսոն Ռեյթմանը ապացուցեց իր հարգանքը ֆրանշիզայի նկատմամբ, բայց նա աշխատեց զուսպ, ինչի պատճառով էլ «Ժառանգները» աներևակայելի քաղցր ու նոստալգիկ, բայց նաև որոշ չափով կանխատեսելի էին։
Սաունդթրեքը դասական 80-ականների ոգով է, և, այո՛, ֆիլմում հնչում է այն հիթային երգը:
Դերասանական կազմը՝ ո՛չ հին գվարդիան, ո՛չ երիտասարդությունը, հիասթափության տեղիք չտվեց։ Զգացվում էր, որ երիտասարդ դերասաններն իրենք են շահագրգռված լինել այս ֆրանշիզայի տիեզերքում: Դե իսկ ավագ դերասանների մասին խոսելն ավելորդ է։ Բիլ Մյուրեյը, Դեն Այքրոյդը և Էռնի Հադսոնը հիանալի են:
Մի խոսքով, ի տարբերություն վերջին ռեբոթերի, ֆիլմը բավականին արժանի ստացվեց։
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով