«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Պրեմիերայի էի գնացել». իսկական շարունակությունը սա է. «Ուրվականների որսորդները։ Ժառանգները» (առանց սփոյլերի)

13:13, 4 դեկտեմբերի

Ֆիլմը պատմում է, թե ինչպես է միայնակ մայրը երկու դեռահաս երեխաների հետ բնակություն  հաստատում Օկլահոմայի հին ֆերմայում, որը ժառանգություն է ստացել հորից, որին, սակայն,  նա չի ճանաչում: Երեխաները փորձում են ավելին իմանալ իրենց պապիկի մասին և գտնում են Ecto-1  ավտոմեքենան, որը պատկանել է հայտնի ուրվականների որսորդներին:

«Ուրվականների որսորդները 3»-ը հայտնվեց ավելի քան 30 տարի անց (2016 թվականի ռեմեյքը՝ կին դերասանական կազմով, հաշվի չենք առնում, քանզի այն հենց սկզբից էլ անհաջող փորձ էր):

o1.jpg (115 KB)

Մի շարք պատճառներով պրեմիերան բավականին երկար ժամանակով հետաձգվեց, բայց, այնուամենայնիվ, պատմությունը վերջապես ստացավ իր շարունակությունը, որը հաջողված է և ամենակարևորը՝ անկեղծ։ Երրորդ ֆիլմի հեղինակների հարգալից վերաբերմունքն Այվան Ռեյթմանի պաշտամունքային ֆիլմերի նկատմամբ զգացվում է դիտման ողջ ընթացքում: Հիմնական  ​​պատճառն այն է, որ Ռեյթմանի որդին՝ Ջեյսոնն է «Ժառանգների» ռեժիսորը։

o2.jpg (63 KB)

Իհարկե, Ջեյսոն Ռեյթմանը ապացուցեց իր հարգանքը ֆրանշիզայի նկատմամբ, բայց նա աշխատեց զուսպ, ինչի պատճառով էլ «Ժառանգները» աներևակայելի քաղցր ու նոստալգիկ, բայց նաև որոշ չափով կանխատեսելի էին։

Սաունդթրեքը դասական 80-ականների ոգով է, և, այո՛, ֆիլմում հնչում է այն հիթային երգը:

Դերասանական կազմը՝ ո՛չ հին գվարդիան, ո՛չ երիտասարդությունը, հիասթափության տեղիք  չտվեց։ Զգացվում էր, որ երիտասարդ դերասաններն իրենք են շահագրգռված լինել այս ֆրանշիզայի տիեզերքում: Դե իսկ ավագ դերասանների մասին խոսելն ավելորդ է։ Բիլ Մյուրեյը, Դեն Այքրոյդը և Էռնի Հադսոնը հիանալի են:

o3.jpg (54 KB)

Մի խոսքով, ի տարբերություն վերջին ռեբոթերի, ֆիլմը բավականին արժանի ստացվեց։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել