NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Սեմ Ռեյմիի « Սարդ մարդ» ֆիլմի մասին է (2002թ.)։
Եվ այսպես…
1.Ֆրեդի Պրինզ կրտսերը, Լեոնարդո դի Կապրիոն և Հիթ Լեջերը դիտարկվում էին Փիթեր Փարքերի դերի համար, իսկ որպեսզի այդ դերը կատարի Լեջերը, անձամբ ռեժիսոր Սեմ Ռայմին էր պայքարում։ Ի վերջո, գլխավոր դերը բաժին հասավ Թոբի Մագուայերին։
2.Ջեյմս Ֆրանկոն լսումներ անցավ Փիթեր Փարքերի դերի համար, բայց մարմնավորեց Հարի Օսբորնին։
3.Կանաչ Գոբլինի դերն առաջարկվել է Նիկոլաս Քեյջին և Ջոն Մալկովիչին։ Ուիլեմ Դաֆոյին նույնիսկ չէին դիտարկում այդ դերի համար։ Այնուամենայնիվ, սցենարը կարդալուց հետո Ուիլեմն այս դերը ստանալու համար սկսեց ակտիվորեն գործել: Այսպես, նա հյուրանոցի իր համարում մի քանի տեսարան է նկարահանել, որտեղ կատարել է Կանաչ Գոբլինի դերը։ Այդ դերում հաստատվելուց հետո Ուիլեմը խնդրեց իր բոլոր հնարքներն ինքնուրույն կատարել, իսկ նկարահանումների ավարտից հետո Սեմ Ռեյմիին դիմեց հետևյալ խնդրանքով՝ իր կերպարը ինչ-որ կերպ տեղավորել շարունակության մեջ: Սեմը համաձայնեց։
4.Մերի Ջեյն Ուոթսոնի դերում դիտարկվել են Ալիսիա Ուիթը, Մենա Սուվարին և Էլիշա Քաթբերտը։ Դերը բաժին է հասել Քիրստեն Դանսթին։
5.Թոբի Մագուայրը դերին պատրաստվելու համար հինգ ամիս հատուկ դիետա է պահել և հատուկ վերապատրաստման կուրս անցել։
6.Ֆիլմի սկզբնական թրեյլերում Սփայդին բանկի կողոպտիչների հետ ուղղաթիռ է բռնել հսկա սարդոստայնի մեջ, որը միահյուսված է Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերին: Սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո տեսահոլովակը փոխվեց։
7.Այն տեսարանում, որտեղ Փիթեր Փարքերը բռնում է Մերի Ջեյնի սկուտեղի պարունակությունը, հատուկ էֆեկտներ չեն օգտագործվել: Սկուտեղը ամրացվել է Թոբիի ափին, և բազմաթիվ նկարահանումներից հետո նա վերջապես կատարեց հնարքը ճիշտ այնպես, ինչպես ցույց է տրված ֆիլմում:
8.Գրադարանի մոտ զրույցի ժամանակ քեռի Բենն ասում է Փիթերին. «Մեծ ուժը նշանակում է մեծ պատասխանատվություն»: Այս արտահայտությունը մեջբերում է Այզեկ Ազիմովի «Երկհարյուրամյա մարդը» պատմվածքից։
9.Այն տեսարանում, որտեղ առաջին անգամ համբուրվել են Սարդ-մարդը և Մերի Ջեյնը, անձրև է գալիս։ Անձրևը հատուկ պատրաստված էր ջրից և կաթից, որպեսզի այն ավելի տպավորիչ տեսք ունենա:
10.Նախագծի մշակումը սկսվել է 1986 թվականին «Cannon Films» ստուդիայում։ Ավելի ուշ ֆիլմի իրավունքները վաճառվեցին Carolco Pictures-ին, իսկ վերջինիս սնանկացումից հետո՝ Sony Pictures Entertainment Inc-ին, որը Marvel-ի հետ ֆինանսավորել է նախագիծը։
11.Ֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես վարձույթի՝ մեկ օրվա ընթացքում ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմ։ «Սարդ-մարդը» կինովարձույթի երկրորդ օրը վաստակել է 43,6 միլիոն դոլար։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում