«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթանակից հետո առաջին հարցազրույցն է տվել Փարիզում ու մամուլի ասուլիսի շրջանակում պատասխանել լրագրողների հարցերին: Հաղորդավարի հարցին՝ որքանով է հաղթանակը սպասված եղել 14-ամյա երգչուհու համար, Մալենան պատասխանել է՝ չկարողանալով զսպել արցունքները.
«Այս հաղթանակն ինձ համար շատ կարեւոր է, ես այս պահին շատ երկար եմ սպասել: Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել իմ թիմին, մեր պատվիրակությանը, որոնք այնքան մեծ աշխատանք են տարել: Այսօր իմ պրոդյուսեր Դավիթ Բադալյանի ծնունդն է: Շնորհավորում եմ նրան, այս հաղթանակը նաեւ քո նվերն է»,-հուզմունքի ներքո նշել է Մալենան:
Մեր պատվիրակը հավելել է, որ առաջին անգամ էր նման մեծ բեմում ելույթ ունենում եւ չի ժխտել, որ սկզբնական շրջանում հուզմունքը մեծ է եղել.
«Ես շատ շփոթված էի սկզբում, բայց այսօր պարզապես վայելում էի պահը եւ հանդիսատեսից ստացած այդ էներգիան աննկարագրելի էր»:
Հայաստանի ներկայացուցիչը մրցույթում հաղթել է 224 միավորով: Ժյուրիի քվեարկության արդյունքում Մալենան հավաքել է 115 միավոր՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում: Հայաստանն առավելագույն 12-ական միավոր է ստացել Լեհաստանից եւ Պորտուգալիայից: Հեռուստադիտողի քվեարկությամբ Հայաստանը ճանաչվել է հաղթող՝ վաստակելով 109 միավոր: Մրցույթին հաջորդած ասուլիսին «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը հաստատել է, որ 2022 թ-ին Հայաստանը կհյուրընկալի մրցույթը: Մալենան էլ հավելել է՝ «Հայաստանում ձեզ ցույց կտանք մեր մշակույթն ու տեսարժան վայրերը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում