RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է կանանց «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղի` Քրիս Նոտի վերաբերյալ մեղադրանքների պատճառով․ դերասանը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում։ Լրագրողն ընդգծել է, որ դեռասահության տարիքում երազում էր կուռքի հետ ծանոթության մասին։
«Միստեր Բիգը՝ իմ դեռահասության տարիների երազանքներից մեկը, 10 տարի առաջ ոտնձգել է ինչ-որ մեկի հանդեպ։ Թե՞ ոչ։ Ամեն դեպքում, հիմա արդեն դատական քննություն կլինի։ Իսկ գուցե բացատրե՞մ, թե ինչ է նշանակում «ոտնձգել է», եւ ինչով է դա տարբերվում «հոգ տանելուց»։ Օրինակ՝ տղան, որը քեզ դուր է գալիս, քեզ երեկույթի է հրավիրել, եւ դու գնացել ես։ Եվ դուք այնտեղ պարել եք, նա քեզ գրկել է, եւ եթե դու չես առարկել, ձեռքը դրել է ծնկիդ։ Եթե դու էլի չես առարկել, նա քեզ նաեւ համբուրել է։ Եվ եթե դու կրկին չես առարկել, նա, իհարկե, ականջիդ կամացուկ ասել է, որ հարեւանությամբ հյուրանոց կա, եւ այնտեղ համար է ամրագրված․․․ Դու կա՛մ համաձայնել ես, կա՛մ՝ ոչ՝ կախված նրանից, թե որքան լավն են եղել համբույրը, խոսակցությունը, պարն ու առհասարակ։ Իսկ երկու տարի անց դու ամուսնացել ես նրա հետ։ Կամ ոչ։ Բայց հիանալի հիշողություններ են մնացել։ Հնարավոր է, դա ավելի լավ է, քան «ամուսնանալը»։ Իմ դեռհասարության երազանքների տարիներին այդ ամենը կոչվում էր «հոգ տանել»։ Հիմա դրա համար դատում են։ Իսկ ինչպե՞ս են նրանք պատրաստվում սերունդներ տալ»,- կատակով նշել է RT-ի գլխավոր խմբագիրը։
Նախորդ շաբաթ The Hollywood Reporter-ը սկանդալային հոդված է հրապարակել, որում երկու կին հայտնի դերասան Քրիս Նոտին մեղադրել է սեռական բռնության համար։ Օգտագործելով Զոի եւ Լիլի կեղծանունները՝ նրանք մանրամասն ներկայացրել էին իրենց պատմությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ