Ավստրիայից ժամանած հայազգի ջազ-երգիչ Մայք Մոսեսյանը, ինչպես նաեւ երաժիշտների աշխարհահռչակ եռյակը՝ Նելսոն Ուիլյամս Հերրերան (պերկուսիաներ), Հովհաննես Ջիբյանը (դաշնամուր) եւ Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս) երեկ երեկոյան՝ հոկտեմբերի 25-ին, հայկական ջազի 75-ամյակին նվիրված «ARM JAZZ WEEK-75» Ջազի շաբաթվա շրջանակում հանդես եկան Mezzo Classic HOUSE-CLUB-ում: Երաժիշտների կատարմամբ հնչեցին դասական եւ լատինաամերիկյան ջազ երաժշտություն: NEWS.am STYLE-ի թղթակիցը զրուցել է Մայք Մոսեսյանի հետ, ով իր կենսագրությունից մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացրել:
Դուք երկու՝ ամբողջությամբ տարբեր մասնագիտություն ունեք. երգիչ եք եւ տնտեսագետ: Ինչպե՞ս եք համատեղում:
Ես ուշ սկսեցի զբաղվել երաժշտությամբ: Երբ փոքր էի, դաշնամուր էի նվագում, հետո դադարեցի: Բայց երբ զգացի, որ երաժշտության կարիքը շատ եմ զգում, կրկին սկսեցի դաշնամուր նվագել: Հետո հասկացա, որ դաշնամուրն ինձ համար չէ, եւ ես պետք է երգեմ: Միաժամանակ, համալսարանի միջազգային բիզնեսի բաժնում էի սովորում, սկսեցի հաճախել վոկալի դասերի, եւ, կամաց-կամաց՝ մի քիչ Ավստրիայում, մի քիչ էլ՝ Իսպանիայում, հարստացրեցի փորձս: Սկզբնական շրջանում վոկալն ինձ համար հոբբի էր. երգում էի, երբ տղաներով հավաքվում էինք, սակայն պրոֆեսիոնալ չէի զբաղվում: Մի օր էլ զգացի, որ գնալով մասնագիտանում եմ: Եվ այսօր էլ ստացվել է այնպես, որ միաժամանակ երկու մասնագիտություն ունեմ:
Դուք դասական վոկալից եք սկսել: Ձեր կարծիքով, որքա՞ն կարեւոր է դասական կրթությունը ջազում:
Դասական երաժշտական կրթությունը չափազանց կարեւոր է տեխնիկայի եւ գրագիտության տեսակետից: Սակայն ինչ վերաբերվում է վոկալին, եթե ես շարունակեի զբաղվել դասականով, այլեւս չէի կարողանա ջազ երաժշտություն կատարել, քանի որ ամբողջությամբ կփոխվեր իմ կատարողական տեխնիկան:
Ծնվել եւ մեծացել եք Ավստրիայում, Ձեր ծնողներն այնտեղ են տեղափոխվել Իրանից: Ինչպե՞ս եք այդքան վարժ հայերեն սովորել: Միայն ընտանիքո՞ւմ, թե մասնավոր դասերի եք հաճախել:
Վիեննայում կիրակնօրյա հայկական դպրոց էի հաճախում, բայց հայերեն միշտ էլ խոսել եմ, թեեւ բառապաշարս շատ հարուստ չի եղել: Հետո Հայաստան ավելի հաճախ այցելելու շնորհիվ պարսկահայերենս մի քիչ պակասել է, եւ ես ավելի շատ սկսել եմ խոսել Հայաստանում ընդունված հայերենով:
Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի