Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

2012-2013 աշուն-ձմեռ սեզոնի մոդայիկ պայուսակներ (ֆոտո)

16:17, 9 նոյեմբերի

«Ինչ պայուսակներ են մոդայիկ 2012-2013 աշուն-ձմեռ սեզոնում»։ Այս հարցով NEWS.am STYLE դիմել է մոդայի փորձագետներին։

Պարզվում է` այս սեզոնում դիզայներներն առաջնորդվել են այն գաղափարով, որ կանացի պայուսակներն աղջիկների համար ոչ միայն մոդայի իր են, այլեւ հանդես են գալիս որպես «պահեստ»։ Ներկայացված համարյա բոլոր մոդելներն էլ բավականին տարողունակ ու ծավալուն են։  Ժամանակակից պայուսակների համար ամենատարածված նյութերից են դրապը, երկար մորթին ու կաշին (կոկորդլոսի, պիթոնի եւ այլն), ինչպես նաեւ էկզոտիկ կենդանիների կաշվի նմանակումը։ Այս սեզոնի պայուսակների երանգներն են շագանակագույնը, «էլեկտրիկ» կապույտը, հագեցած մանուշակագույնը եւ, բնականբար, դասական սեւը։ Այսպես, ի՞նչ են առաջարկում մեզ հանրահայտ բրենդերը։

1. Երկու փոքր կանթով մեծ պայուսակներ՝ ամենատարածվածն ու ժամանակակիցն են։ Պայուսակները հիմնականում պատրաստված են կլորացված ծայրերով ուղղանկյան տեսքով (Burberry Prorsum հավաքածու)։ Ծավալուն պայուսակները հիմնականում բնական կաշվի եւ մորթու համադրությամբ են։ Դրանց գույները տարբեր են. դեղինի, մանուշակագույնի, կարմիրի, կապույտի, կանաչի եւ շագանակագույնի երանգներ։ Մորթուց արտադրանքները գույնով պետք է համապատասխանեն այն կենդանու բնական գույնին, որից (կամ որի նմանությամբ) դրանք արված են։ Զարդերը նույնպես տարբեր են. շղթայիկներ, ասեղնագործություն, էթնիկ մոտիվներ, կենդանիների պատկերներ եւ այլն։

2. Կաշվե գործնական պայուսակներ (պորտֆելներ, դիպլոմատներ, պայուսակ-թղթապանակներ եւ այլն)։ Բոլորն էլ զուսպ գունային գամայում են (շագանակագույն, սեւ եւ կապույտի երանգներ)։ Հատուկ բիզնես-լեդիների համար դիզայներները «լույս աշխարհ են բերել» պայուսակ-թղթապանակներ, որոնք նրբագեղ, զուսպ ու անսովոր են։ Այդպիսի պայուսակները ոչ մի ավելորդ բան չունեն, իսկ դրանց միակ զարդը ճարմանդ-շղթան է։

3. Երեկոյան պայուսակները նրբագեղ ու ճոխ են։ Դրանք ներկայացնում են հայտնի կուտուրյեները։ Օրինակ, Dolce&Gabbana – ի պայուսակների հավաքածուն պարզապես ցնցում է իր շքեղությամբ ու ճոխությամբ։ Այս մոդայիկ տան պայուսակները կարծես տանում են բարոկոյի ժամանակաշրջան. ասեղնագործություն, ժանյակներ, շղթաներ, ուլունքներ. այս ամենը գրավում է եւ ստիպում է գնել այդ ճոխությունը։ Հավաքածուի «չամիչիկը» բաց ֆոնի վրա սեւ ժանյակն է։

4. Փոքրիկ երեկոյան պայուսակները երբեք մոդայից դուրս չեն գա։ Դրանք մի քանի տարի առաջ են «ներխուժել» մոդայի աշխարհ։ Կանայք չեն հրաժարվի էկզոտիկ կենդանիների կաշվից կամ դրանց նմանակությամբ պատրաստված այդ փոքրիկ ու նրբագեղ պայուսակներից։ Դրանք կարելի է զարդարել նաեւ մորթու կտրոներով։ Ավելի պարզ ու նրբագեղ երեկոյան պայուսակները կարելի է կրել ամեն օր, իսկ բյուրեղներով, փայլիկներով, ասեղնագործությամբ, ուլունքներով եւ ստրազերով զարդարվածները նախատեսված են հատուկ դեպքերի համար։

5. Անսովոր պայուսակներ. քրեատիվ ու մոռացված ձեւերն այս սեզոնում մեզ կուրախացնեն։ Պայուսակ-տակառիկները կրկին կվերադառնան մոդայի հարթակ։ Այդպիսի պայուսակները յուրօրինակ են ու նոր։ Գլանաձեւ պայուսակները կարող են լինել ցանկացած չափսի. փոքր դրամապանակից մինչեւ մեծ ճամփորդական պայուսակներ։

Այս սեզոնում դիզայներները փորձել են միատեղել մոդայիկ աղջիկների բոլոր ցանկությունները՝ ստեղծելով նրբագեղ ու խիստ, հարմարավետ ու հասարակ պայուսակներ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search