Ռուսական կինոյի ամենագեղեցիկ զույգը․ հենց այսպես էին անվանում Իրինա Ալֆյորովայի եւ Ալեքսանդր Աբդուլով զույգին։ Քչերը գիտեն, բայց «Կարնավալ» ֆիլմի աստղն ապագա կնոջն առաջարկություն է արել Հայաստանի մայրաքաղաքում՝ Երեւանում։
«Առաջին շրջագայություններն էին։ Մենք Երեւան մեկնեցինք, հյուրանոցում էինք ապրում։ Թատրոն գնալու ճանապարհին Ալեքսանդրը կագնեցրեց ինձ եւ առաջարկեց ամուսնանալ իր հետ։ Ես ասացի՝ եթե ձեռքերիդ վրա տանես մինչեւ թատրոն, գուցե, ամուսնանամ քեզ հետ։ Սաշան գրկեց ինձ եւ տարավ մինչեւ թատրոնի մուտքը։ Ամբողջ թատերախումը տեսավ մեզ։ Ստիպված էի համաձայնել»,- Ալֆերովայի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Դա դերասանուհու երկրորդ ամուսնությունն էր։ Նա նախորդ ամուսնուց՝ բուլղարացի դիվանագետ Բոյկո Գյուրովից դուստր ունի։ Աբդուլովը հեշտությամբ է լեզու գտել երեխայի հետ, եւ կարճ ժամանակ անց երկուամյա Քսյուշան սկսել է նրան հայր անվանել։ Միայն թե, հնարավոր չէ այդ ամուսնությունը երջանիկ անվանել։
Դերասանների ամուսնալուծությունն ուղեկցվել է ասեկոսեներով, ենթադրություններով; Ըստ վարկածներից մեկի՝ նրանք բաժանվել են Աբդուլովի արկածների պատճառով։ Նախկին կինը մի անգամ խոստովանել էր, որ Ալեքսանդրը չափից շատ է խանդել, իսկ հետո «հեռացել է ու այլեւս չի վերադարձել»։ Բայց մեկ այլ վարկած էլ է շրջանառվում։ Իբրեւ Իրինան սկսել է հանդիպել դերասան Սերգեյ Մարտինովի հետ, որն ավելի ուշ նրա ամուսինն է դարձել։ Իբրեւ հենց այդ սիրավեպն է բաժանության պատճառ դարձել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Ոճային հագուստ, սլացիկ կազմվածք․ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը23:11, 25 մայիսի
Aerosmith-ը չեղարկել է շոուները․ Սթիվեն Թայլերը վերականգնողական կենտրոնում է22:42, 25 մայիսի
«Աշխարհի իմ բոլոր կարոտները քեզ, Հա՜յր... Իմն էիր: Իմ կյանքի արքայազնը...»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը հայրիկի մասին22:08, 25 մայիսի
Նաստյա Իվլեեւան իր երազանքների տղամարդուն կփնտրի նոր շոուում21:45, 25 մայիսի
«Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը երեկոյան կերպարի համար21:12, 25 մայիսի
Հոգեբանական հոգնածության յոթ նշան20:45, 25 մայիսի
Մարի Ավանեսյանի ոճային լուքն Իտալիայից20:15, 25 մայիսի
2021-ի համաշխարհային իրադարձությունները: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք (մաս 1)19:45, 25 մայիսի
Կաշվե տոպը՝ տաբատի համադրությամբ․ Աստղիկ Սաֆարյանի լուքը19:01, 25 մայիսի
Նարգիզին «Դոմոդեդովո» օդանավակայից արտաքսել են Ուզբեկստան18:38, 25 մայիսի
Երեկոյան Երեւան․ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը18:01, 25 մայիսի
Օլգա Բուզովան ցանկանում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»