Քլոե Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի վերամիավորման հերթական փորձը կրկին ձախողվել է։ Քլոե Քարդաշյանն իր երեխայի հորը մերժել է տեղափոխվել իր առանձնատուն։ Ըստ աղբյուրների, Քլոեն իր նախկին սիրեցյալին ասել է, որ այլեւս չի ցանկանում նրան տեսնել իր տանը, առավել եւս՝ ապրել մեկ հարկի տակ:
Սիրելիների միջեւ անցած «սեւ կատուն» այս անգամ դարձել է մարզիչ Մորալի Նիկոլսը, որը նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ բասկետբոլիստն իր երեխայի հայրն է: Դա հաստատել է նաեւ ԴՆԹ-ի թեստը, որի արդյունքները Տրիստանը հրապարակել էր հունվարի սկզբին սոցցանցերում ՝ դրանով իսկ ընդունելով հայրությունը։
Նա հրապարակավ ներողություն է խնդրել Քլոեից, որի հետ հարաբերությունների ժամանակ նա ունեցել է այս սիրավեպը:
Քլոե, դու արժանի չես այս ամենին։ Դու արժանի չես այն ցավին եւ նվաստացմանը, որը ես քեզ պատճառեցի: Դու արժանի չես այն վերաբերմունքին, ինչ ստացել ես իմ կողմից այս բոլոր տարիների ընթացքում: Ես խորը հարգանք ու սեր եմ տածում քո հանդեպ։ Կրկին, ես աներեւակայելի ափսոսում եմ, - ասել էր նա։
Քլոեն եւ Տրիստանը լավ հարաբերություններ ունեին, նախքան Մորալի հղիության մասին լուրը, եւ նախատեսում էին միասին ապրել: Այժմ Տրիստանը ստիպված կլինի Էնսինոյում գտնվող իր տունը հանել վաճառքից, քանզի նրա տեղափոխումը Քլոեի տուն այժմ անհնար է: Նա, իրոք, վիրավորված եւ վշտացած է, իսկ մարզիկի հրապարակային ներողությունը ոչ մի կերպ չի օգնում։ Աստղի համար դա շատ դառը հաբ է, որ պարզապես կուլ տալ հնարավոր չէ։ Այժմ նա իրեն ճնշված է զգում եւ ոչ մի կերպ չի կարողանում ազատվել դեպրեսիայից։
Աղբյուրը՝ Hellomagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ