Հունվարի 8-ին` հենց իր հարսանիքի օրը, Վլադիմիր Արզումանյանը հանրությանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը` «Գնալով» երգի հիման վրա, որը յուրահատուկ հարսանեկան նվեր էր կնոջը` Աննային: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ տեսահոլովակի պրեմիերան հարսանիքի օրն անելն իր մտահաղացումն է եղել.
«Երգի եւ գործիքավորման հեղինակը Մարտին Միրզոյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Նրանց երաժշտական ճաշակն ինձ շատ հոգեհարազատ է, դրա համար էլ նախընտրեցի հենց նրանց հետ աշխատել»,-անդրադառնալով երգի ստեղծմանը` հավելեց նա:
«Գնալով» տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, հերոսուհին երգչի կինն է` Աննան: Նա նկարահանվել է նաեւ Վլադիմիրի «Իմս» տեսահոլովակում: Խոսելով համատեղ նկարահանումների մասին` երգիչը նշեց, որ սիրելիի հետ հեշտ է աշխատում.
«Նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում: Հենց իմ որոշումն է եղել, որ Աննան կրկին լինի տեսահոլովակի հերոսուհու դերում»:
Հարցին` հնարավո՞ր է կինն այսուհետ լինի իր բոլոր տեսահոլովակների մշտական հերոսուհին` Վլադիմիրը ժպիտով պատասխանեց.
«Կարծում եմ` ոչ: Հնարավոր չէ միշտ այդպես անել»:
Մեզ հետ զրույցներից մեկում Վլադիմիրը նշել էր, որ կինը եւս երգում է, եւ չէր բացառել, որ, գուցե, հետագայում հանդես գան զուգերգով. հետաքրքրվեցինք` արդյոք աշխատո՞ւմ են այդ ուղղությամբ.
«Անկեղծ ասած` դեռ չենք մտածել այդ մասին, բայց, այո, միգուցե մի օր լինի նման բան»,-պատասխանեց նա:
Երգիչը չի բավարարվում նոր տեսահոլովակով, նա շարունակում է աշխատել նոր երգերի շուրջ, եւ ինչպես նշեց` «Եթե ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես ծրագրում ենք, փետրվարի 14-ին նոր երգի պրեմիերա կունենամ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 24 մայիսի
«Եվ ավելին կյանքից ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար». Լուսինե Թովմասյանի զբոսանքը երեխաների հետ23:12, 24 մայիսի
Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է Թուրքիայից իրեն արտաքսելու մասին լուրը22:41, 24 մայիսի
«Ծով, արեւ, ընտանիք»․ Արամ MP3-ն՝ ընտանիքի հետ22:12, 24 մայիսի
Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով21:43, 24 մայիսի
«Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ»․ Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը21:12, 24 մայիսի
Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ20:31, 24 մայիսի
20:03, 24 մայիսի
Վիկտորյա Բոնյան Հարվի Վայնշտեյնին մեղադրել է ոտնձգությունների մեջ19:43, 24 մայիսի
«Էլեգանտ»․ Մերի Հակոբյանի երեկոյան լուքը19:12, 24 մայիսի
Քանյե Ուեսթը կստեղծի McDonald’s-ի բուրգերների փաթեթավորումը (ֆոտո)18:47, 24 մայիսի
«Սեւի սիրահարը»․ Էլեն Ասատրյան (ֆոտո)18:26, 24 մայիսի
Ուիլ Սմիթն այաուասկա օգտագործելը դժոխային փորձ է անվանել