Մարդու էությունն ավելի ճիշտ է դրսեւորվում`
1. Մենության մեջ, քանի որ այդ ժամանակ նա ազատվում է բոլոր ցուցադրական բաներից
Միայն երբ մենակ ենք, մենք կարող ենք սթափ գնահատել բոլոր ցավալի երեւույթները, մոռանալ շրջապատի կարծիքի մասին ու սեփական եզրակացություններն անել: Մեր գիտակցությունը մեզ հետ խոսում է լիակատար լռության մեջ, օրինակ՝ քնից առաջ հազարավոր մտքեր են գրոհում մեր գիտակցության վրա, հարյուրավոր հարցեր՝ ամպրոպի նման խախտելով գիշերային լռությունը: Միայն այդ պահերին մենք կարող ենք բարձրաձայն ասել այն, ինչն իրոք ուզում ենք, ինչի կարիքն ունենք, ինչ մասին երազում ենք ու ինչին ձգտում ենք: Մարդիկ իրենց համար կարեւոր բաների մասին խոսում են միայն երբ մենակ են, չէ՞ որ լսված լինելու վախը ցանկացած կտտանքից սարսափելի է: Մեր բոլոր վախերը վաղուց պաշտպանական զգացմունքների, թեթեւ ստի ու հավերժ ինքնախաբեության պատնեշ են կառուցել: Միայն մենությունն ու ինքդ քեզ հետ ազնիվ խոսակցությունն են օգնում քեզ ճանաչել առանց սովորական աշխարհիկ ունայնության, օտար ազդեցության ու մանկությունից ծանոթ՝ «դու դա չես կարող անել»-ի:
2. Երբ զայրացած ենք, քանի որ մարդն այդ ժամանակ մոռանում է բոլոր կանոնները
Ցավոք, մենք շատ դաժան ենք, մեզանից յուրաքանչյուրի մեջ կա չարություն ու դժգոհություն: Վեճի ժամանակ մեզնից վատ խոսքերի, սպառնալիքների, վիրավորանքների ու որքան էլ տարօրինակ չթվա՝ անկեղծության, մի ամբողջ շատրվան է հորդում: Մենք գիտենք մեր զրուցակցի «աքիլեսյան գարշապարը» ու հատուկ հնարավորինս ուժեղ ենք կանգնում դրա վրա: Մենք դիպուկահարի նման տեսնում ենք նշանակետը ու այլեւս ոչ մի խոչընդոտ չենք նկատում: Հենց այդ պահերին ենք մենք մերկացնում մեր հոգին ու մտքերը: Պետք է վախենաս ինքդ քեզնից նման պահերին, չէ՞ որ երբեմն մենք այդ ժամանակ այնքան խորն ենք ճանաչում մեզ, որ հետո այլեւս չենք կարողանում համակերպվել այդ սարսափելի իրողությանը: Մենք ինքներս ենք ընտրում, թե ինչպես ապրենք, ստեղծագործենք ու ում հետ շփվենք: Մենք մեր ձեռքով ենք գրում մեր պատմությունը՝ հիմք ընդունելով մեր անձնական փորձը ու մեր հույսերը, բայց պոռթկումները բացում են մեր անգիտակից եզրույթները, ու դրանք ոչ միշտ էլ հպարտության արժանի:
3. Նոր հանգամանքներում, քանի որ հրաժարվում է իր սովորություններից
Մենք համակարգի մարդիկ ենք, գրաֆիկի ստրուկներ ու պատահականության ուղեկիցներ: Մեզնից յուրաքանչյուրի մեջ կա հանգամանքների հետ ձուլվելու մեր ձեւն ու համակարգը: Մարդիկ սովորում են ամեն ինչին, ցանկացած տարիքում ու ցանկացած մայրցամաքում: Մեկը վեր է մագլցում՝ ատամները սեղմած, մյուսը հոսանքին է տրվում, ասես դա գոյատեւելու միակ ձեւն է: Եվ ոչ մեկին չի կարելի հանդիմանել կամ գովել, չէ՞ որ դատավորի դերում կարող են լինել միայն նրանք, ովքեր մեղք չեն գործել, իսկ մեզնից յուրաքանչյուրը գոնե մեկ մեղք կյանքում գործել է: Եվ միայն նոր վայրը, նոր կոլեկտիվը կամ էլ միջավայրի փոփոխությունն է բացում մեր իսկական դեմքը: Մենք բոլորս դիմակներ ենք կրում ու ավտոմատ փոխում դրանք անհրաժեշտ պահերին: Հարազատների հետ մենք մի տեսակ ենք, ընկերների հետ՝ այլ, կոլեկտիվում մենք որպես կանոն դրական կերպարի դիմակ ենք կրում: Մենք միշտ ուզում ենք լինել ավելի լավը, քան իրականում կանք, բայց եթե մենք ազնիվ լինենք, ապա կխոստովանենք ,ո ր դեռ շատ հեռու ենք իդեալից: Բայց այստեղ ոչ մի սարսափելի կամ մահացու բան չկա, չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրի կյանքում կա մեկը, որը սիրում ու ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք: Հանուն նման մարդու արժե ապրել, ստեղծագործել ու ստեղծել: Մի վախեցեք սխալներից, չէ որ դրանք մարդու համար են ստեղծված: Բայց հիշեք, որ սիրելի մարդկանց համբերությունն էլ սահմաններ ունի:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը