Եթե դու վատ կին ես, ապա այս հոդվածը ցույց տուր ավելի լավ կնոջը։ Իսկ եթե լավ կին ես, հետեւյալն արա.
Դադարի՛ր գուշակել ուրիշի ցանկությունները
Նախ, շատերը առանց քո օգնության էլ կարող են շարունակել ապրել։ Եւ հետո, չե՞ս նկատել, որ քո գործողություններն արդեն որպես ծառայություններ են ընդունվում։
Սովորի՛ր կատարել սեփական ցանկություններդ։ Սկզբի համար գոնե կարելի է դրանք գրառել։ Միայն սպիտակ թղթի վրա ցանկություններդ վերարտադրելուց հետո կհասկանաս, թե որքան երկար ժամանակ չես մտածել քո մասին։
Սկսիր գովաբանել ինքդ քեզ
Բարձաձայն, առանց ամաչելու։ Երբ երկար ժամանակ կախված ես այլոց կարծիքից, դժբախտաբար չի կարելի ուղղակի որոշել եւ կախված չլինել դրանից։ Փոխարենը կարելի է բարձրացնել մյուսների գնահատականը քո նկատմամբ։
Քեզ համար «չարաճճի» տոն սարքիր
Ասենք՝ ընտրի՛ր մի գործ, որը քեզ նարդայնացնում է եւ մի՛ արա։ Օրինակ՝ մի՛ գնա ծնողական ժողովի։ Հաջորդ անգամ եւս որեւէ մի բան մի՛ արա։ Եւ ինքդ էլ կհամոզվես, որ սարսափելի ոչինչ տեղի չի ունենում։
Դադարի՛ր արդարացումներ փնտրել
Լավ կնոջ գլխավոր յուրահատկությունը «ոչ» ասել չկարողանալու մեջ է։ Խորհուրդ՝ սովորի՛ր հրաժարվել։ Դու չես կարողանում հրաժարվել, որովհետեւ դրանից հետո սկսում ես մտածել՝ «իսկ միգուցե մարդը նեղացա՞վ», «Արդյո՞ք ես ճիշտ էի...»։
Դու այնքան ես մտածում այդ մասին, որ հաջորդ անգամ մեքենայաբար «այո» ես ասում։
Եթե «ոչ» ասելուց հետո զգում ես, որ սկսում ես արդարացնել ինքդ քեզ, անհապաղ շեղի՛ր քեզ այդ մտքից։ Կարող ես զանգահարել ընկերուհիներիդ, խոսել ինչ-որ բանի շուրջ։
Վիճաբանություն սարքիր
«Վատ» կինը չպետք է վախենա վիճաբանության մեջ հայտնվելուց։ Նույնիսկ ինքդ կարող ես հրահրել նման իրավիճակ։ Պարտադիր չէ դա անել մտերիմների կամ հարազատների հետ։ Կարող ես հենց փողոցում էլ սկսել։
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)