ԽՈՅԵՐ
Այսօր չափազանց հաճախ տարաձայնություններ կծագեն սիրելիների եւ մտերիմների հետ, եւ այն ժամանակը, որը կարող էիք նվիրել օգտակար գործերին, կվատնեք վեճերի եւ դատարկ խոսակցությունների վրա:
ՑԼԵՐ
Այսօր ձեր հոգին տոնի եւ հանգստի մասին կերազի։ Աստղերը հուշում են այդ մասին բարձրաձայն հայտնել ձեր սիրելիին, քանի որ հենց նա կարող է կազմակերպել այդ տոնը ձեզ համար։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվորյակներին հակառակ սեռի սրտերը գերելու համար անհրաժեշտ է ցուցադրել սեփական ինտելեկտը: Ո'չ հմայքը, ո'չ գրավչությունը, ո'չ էլ նույնիսկ նրբաճաշակ ոճով հագնվելու ունակությունը, այլ ինտելեկտը՝ մտածելու ունակությունը, կարդացվածությունը եւ կրթվածությունը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելին ձեզ հետ շփվելիս դժվարության կհանդիպի։ Դուք կուրորեն կհավատաք, որ նա հասկանում է ձեզ կես խոսքից, սակայն իրականում այլ կերպ կլինի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելին կշեղի ձեզ աշխատանքից, եւ նրա պատճառով դուք կարող եք ավարտին չհացնել ինչ-որ նախագիծ։ Փորձեք որոշել, թե այս պահին ինչն է ձեզ համար առավել կարեւոր։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս սիրելիների հետ խանութներով ռոմանտիկ զբոսանք կատարել: Նույնիսկ եթե սովորաբար Կույսերը հաճույք չեն ստանում գնումներից, այսօրը կարող է հաճելիորեն զարմացնել նրանց:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ կհաջողվի հաղթահարել անձնական խնդիրները: Նոր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կլինի:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի կառավարել իր զգացմունքները, այնպես որ՝ լավ կանեք պատրաստ լինեք պայթյունավտանգ իրավիճակների։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ ամենազարմանալի երազանքները կարող են իրականանալ, եթե դրանց մասին կիսվեք ձեր սիրելիի հետ: Պատմելով ընտրյալներին երազանքի մասին՝ Աղեղնավորները շունչ կհաղորդեն իրենց ցանկություններին՝ դրանք ավելի շոշափելի դարձնելով:
ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ
Այսօր սիրելին երկար չի խնդրի ձեզ անել այս կամ այն բանը։ Նա համոզելու մեծ ունակություններ կունենա։
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե այսօր ցանկանաք սիրելիին ինչ-որ խորհուրդ տալ, մի շտապեք առաջինը եկած միտքն արտահայտել։ Միշտ չէ, որ ամենաարագ եկած մտքերը լինում են ամենախելացին։
ՁԿՆԵՐ
Հարաբերությունները անզգույշ խոսքով կամ քայլով չվնասելու համար Ձկներին այսօր անհրաժեշտ է գոնե մի քիչ զսպել իրենց եւ խուսափել բուռն զգացմունքներ արտահայտելուց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին