Դակոտա Ջոնսոն
«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ կինոֆրանշիզայում նկարահանումները Դակոտա Ջոնսոնին իսկական սուպերաստղ են դարձրել։ Մինչ այդ ֆիլմի գլխավոր դերը դերասանուհին խաղում էր հիմնականում երկրորդական դերեր։ Նրան կարելի էր տեսնել «Սարսափելի գեղեցիկ», «Մաչոն եւ բուսաբանը» ֆիլմերում եւ «Օֆիս» սերիալում։ Սակայն, համարձակվելով «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի անկեղծ անկողնային տեսարաններում նկարահանումներին, Ջոնսոնը ճանապարհ է հարթել դեպի հաջողակ կինոկարիերան։ Զավեշտալի է, որ իր մայրիկին՝ դերասանուհի Մելանի Գրիֆիտին, Դակոտան արգելել է իր մասնակցությամբ սադրիչ ժապավենը դիտել, քանի որ շատ էր ամաչում։ «Կարծում եմ, որ ֆիլմերում մերկությամբ եւ սեքսով տեսարանները կարող են գեղեցիկ լինել միայն այն դեպքում, եթե դրանք նկարահանվել են ճաշակով», - ավելի ուշ պատմել է աստղը հարցազրույցներից մեկում:
Շերոն Սթոուն
Չնայած, որ Շերոն Սթոունը կարող է պարծենալ իսկապես տպավորիչ ֆիլմագրությամբ, շատ երկրպագուներ մինչ օրս հիշում են նրա դերը «Հիմնական բնազդ» էրոտիկ թրիլերում: Այդ ժապավենի շնորհիվ ռեժիսորները ուշադրություն են դարձրել տաղանդավոր շիկահերին, եւ արդեն 1995 թվականին դերասանուհին նկարահանվել է Մարտին Սկորսեզեի «Խաղատուն» դրամայում, ինչի համար «Օսկար»-ում ստացել է անվանակարգ։
Եվա Գրին
Երբ «Երազողները» ֆիլմի ռեժիսորը 22-ամյա թատերական դերասանուհի Եվա Գրինին առաջարկել է անկեղծ դեր, աղջկա շրջապատը նրան համոզել է չմասնակցել կինոժապավենի նկարահանումներին։ Չնայած բարեկամների եւ ընկերների հորդորներին, Եվան այնուամենայնիվ համաձայնեց եւ չսխալվեց։ «Երազողների» դեբյուտի շնորհիվ նա հիշվել է ոչ միայն հանդիսատեսին, այլեւ ռեժիսորներին, որոնք անմիջապես նրան ողողել են նոր նախագծերին մասնակցելու առաջարկներով:
Դեմի Մուր
Դերասանական կարիերայի սկզբում Դեմի Մուրը մի քանի տարի խաղացել է հեռուստատեսային բեմադրություններում եւ կատարել է միայն երկրորդական դերեր։ Աստղի կարիերայում իսկական բեկում է տեղի ունեցել «Ինչ է տեղի ունեցել անցած գիշեր» ռոմանտիկ տրագիկոմեդիայում նկարահանումներից հետո։ Հենց այդ ֆիլմից հետո, որը դարձել է նրա կարիերայում ամենացայտուն կինոնկարը, Դեմիին առաջարկել են խաղալ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ուրվականը», «Զինվոր Ջեյնը» եւ այլն:
Աղբյուրը՝ GraziaMagazine
Լուսանկարները՝ GettyImages/Kinopoisk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար