Ջենիֆեր Լոուրենսը Dior ապրանքանիշի զգեստով (4 000 000 դոլար)
Dior ապրանքանիշի ուսերը բաց փքված զգեստն ամեն դեպքում կմտներ նորաձեւության պատմության մեջ: 2013 թվականին Ջենիֆեր Լոուրենսը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Իմ սիրելին խելագար է» ֆիլմում կանացի լավագույն դերի համար։ Նա սայթաքել է, երբ աստիճաններով բարձրանալիս է եղել բեմ՝ ցանկալի պարգեւի հետեւից: Աստղը չի սրտնեղել եւ արարողությունից հետո իր անթերի դասական կերպարով ներկայացել է լուսանկարիչներին։ Նրբաճաշակ վարդագույն զգեստն արժեր չորս միլիոն դոլար։ Ոչ մի գումար չխնայելու որոշումը, հավանաբար, Dior ապրանքանիշի հետ նրա համագործակցության մի մասն էր, քանի որ այդ տարի Լոուրենսը փայլում էր ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավներում եւ ամսագրերի շապիկներին։
Նիկոլ Քիդմանը Dior ապրանքանիշի զգեստով (2 000 000 դոլար)
1997 թվականին Նիկոլ Քիդմանն իսկական ֆուրոր է առաջացրել «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգուղու արարողության ժամանակ։ Աստղը հանրությանը ներկայացել է մետաքսե զգեստով, որը տարբերվել է հոլիվուդյան այլ աստղերի հագուստներից, որոնք գերադասում են դասականն ու անգերազանցելի հանդերձանքներ։ Քիդմանի զգեստն ուշադրության է արժանացել ոչ ավանդական լինելով։ Դերասանուհու աստղային ամուսին Թոմ Քրուզն այդ երեկո ակնհայտորեն ստվերում է մնացել։ Արտասովոր հանդերձանքը Նիկոլի համար ստեղծել է Dior ապրանքանիշը՝ Ջոն Գալյանոյի ղեկավարությամբ։ Արժեքը կազմել է 2 մլն դոլար։ Հաշվի առնելով, որ երկու տասնամյակում զգեստի գինը կարող էր միայն բարձրանալ, այդ կերպարն առ այսօր մնում է պատմության մեջ ամենաթանկարժեք զգեստներից մեկը։
Փերիս Հիլթոնն August Getty ապրանքանիշի զգեստով (270 000 դոլար)
Փերիս Հիլթոնից բացի էլ ով ՀՀգիտի փայլուն եւ վառ հանդերձանքների իմաստն ու դրանք կրելու հաճույքը։ 2017 թվականին գլամուրային աստղը ներկա է գտնվել Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը, որտեղ նրան պետք է պարգեւատրեին լավագույն բույրի համար։ It-girl-ը որոշել է ուշադրության կենտրոնում լինել եւ ընտրել է August Getty ապրանքանիշի՝ $270 000 արժողությամբ ցնցող զգեստը՝ զարդարված 500 000 Swarovski բյուրեղներով:
Քեյթ Բլանշեթն Armani Privé ապրանքանիշի զգեստով (200 000 դոլար)
Swarovski բյուրեղներով զարդարված կարճ զգեստը միշտ անպարտելի տարբերակ է: 2007թ.-ին կատարյալ օրինակ էր Քեյթ Բլանշեթը, որն «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ սրտեր էր նվաճել Armani Privé-ի փայլուն զգեստով, որն արժեր 200 000 դոլար։
Աղբյուրը՝ Marieclaire
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:40, 28 մայիսի
Բոդի, սլացիկ կազմվածք․ Շուշան Երիցյանի գրավիչ լուքը23:11, 28 մայիսի
Մեղադրանքներ երկրպագուների կողմից. Մեգան Մարքլի արձագանքը՝ հոր առողջական խնդիրներին22:38, 28 մայիսի
Նվազագույն շպար, գարնանային կերպար․ Մարիամ Ադամյանի լուսանկարը22:11, 28 մայիսի
Աննա Դովլաթյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը21:30, 28 մայիսի
21:12, 28 մայիսի
Եթե կինն ունի այս տասը որակները, երբեք բաց մի թողեք նրան20:49, 28 մայիսի
Մարգարիտա Պոզոյանի street style-ը (ֆոտո)20:01, 28 մայիսի
«Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմը վարձույթում մեկ օրում հավաքել է 51 միլիոն դոլար19:48, 28 մայիսի
«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)19:08, 28 մայիսի
4 օրվա սննդակարգ18:39, 28 մայիսի
Գարնանային լուք․ Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարը18:04, 28 մայիսի
Վաղ կնճիռների առաջացման պատճառները