Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Անի Խաչիկյանը՝ կրկին «Խելացի գյուղատնտեսության» մեջ. դերասանուհին՝ նոր եթերաշրջանի, իր «Ստվերի» առեղծվածի ու հաջողության եւ, առհասարակ, երգելու մասին

13:08, 11 մարտի

Մարտի 13-ից Առաջին ալիքի եթերում կմեկնարկի «Խելացի գյուղատնտեսություն» հաղորդման նոր եթերաշրջանը: Հետաքրքիր ու օգտակար բացահայտումներով լի հաղորդումը հեռուստադիտողին ներկայացնում է դերասանուհի Անի Խաչիկյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հենց իր համար անսպասելիորեն ստանձնել տվյալ նախագծի հաղորդավարի դերը, խոսել նոր եթերաշրջանում սպասվող թեմաների մասին, անդրադարձել «Դիմակահանդես»-ում «Ստվերի» կերպարի հետաքրքիր ու դժվար կողմերին, երգելու մասին հաճախ տրվող հարցին եւ իր մյուս նորություններին:

Անին նշեց, որ «Խելացի գյուղատնտեսություն» հաղորդումը վարելու առաջարկը ստացել է Առաջին ալիքից, ու խոստովանեց, որ սկզբում իրեն այնքան էլ չի պատկերացրել նախագծի շրջանակում.

image1 (1).jpeg (1019 KB)

«Սկզբում այնքան էլ չեմ պատկերացրել, թե ինչի մասին է խոսքը, պարզապես երբ ասացին սարեր, ձորեր պիտի գնամ, միանգամից ասացի՝ համաձայն եմ: (ծիծաղում է): Հետո պարզվեց, որ խոսքը գյուղատնտեսության տարբեր ոլորտների մասին էր, չնայած՝ դեռ չէի պատկերացնում, թե այն ինչ է իրենից ներկայացնելու, ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ, մինչեւ որ ծանոթացա թիմի հետ, ու հանդիպեցինք քննարկումների շուրջ:

Դժվարություններից մեկն էլ այն էր, որ երբ անցա աշխատանքի, հասկացա, որ բացարձակ տվյալ ոլորտից տեղյակ չեմ, ամեն ոլորտ մի առանձին գիտություն է, որին պետք էր ծանոթնալ մինչեւ նկարահանումների մեկնարկը: Իհարկե, ամեն ինչ հաղթահարելի եղավ, եւ այն սխալ տպավորությունը, որն ունեի սկզբում, թիմի հետ աշխատանքի ընթացքում չքացավ»,-անկեղծացավ դերասանուհին:

image1.jpeg (6.39 MB)

Հաղորդման շրջանակում Անին ներկայացնում է գյուղատնտեսության տարբեր ճյուղերը, շփվում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, ծանոթանում նրանց գործին ու խելացի աշխատանքի արդյունքում ծնվող պտուղներին: Դերասանուհու համար այս ամենը նույնքան հետաքրքիր է կադրից դուրս, որքան հեռուստադիտողի համար՝ կադրում:

«Կարող եմ ասել, որ նկարահահանումների մեկնարկից մինչեւ վերջին օրը ես աչքերս լայն բացած ու հետաքրքրությամբ հետեւել եմ բոլոր հերոսների պատմություններին, որոնք իրենց նվիրել են տվյալ ոլորտի զարգացմանը: Իհարկե, եղել են յուրահատուկ պատմություններ, ու մարդիկ, որոնց՝ գործին նվիրումն ու գաղափարական մոտեցումը, երկրի զարգացման մեջ ներդրումը անչափ ոգեւորղ ու հույս տվող երեւյույթ են:

Ես հաղորդման շրջանակում ծանոթացել եմ մարդկանց հետ, որոնք այսօր շարունակում են ապրել այստեղ՝ հարմարվելով բոլոր այն մարտահրավերներին ու դժվարություններին, որոնց առջեւ մենք կանգնած ենք, շարունակում են անմարդկային նվիրումով աշխատել ու ստեղծել»:

image2.jpeg (5.04 MB)

Դերասանուհին, որը միշտ մոտ է բնությանը, նշեց, որ ֆոբիաներ, առհասարակ, չունի, բայց հաղորդման շրջանակում մեղուների հետ աշխատանքը իր համար հետաքրքիր փորձություն է եղել.

«Բոլոր ոլորտները, առհասարակ, փորձել եմ հասկանալ՝ ինքս ինչ-որ բաներ ինքնուրույն անելով, օրինակ՝ մեղվաբուծության մասին կարող եմ ասել, որ մեղուների աշխարհը շատ հետաքրքիր էր, որովետեւ դա ոչ թե մարդու ստեղծածն է, այլ այն, ինչը մարդն իրեն է հարմարեցրել, ինչը կա արդեն բնության մեջ: Ես, իրականում, ֆոբիաներ չունեմ, բայց մեղուների դեպքում եղել է փոքրիկ վախ: Չնայած՝ հատուկ պաշտպանիչ հագուստով էի, բայց երբ դրանք մի պահ մոտեցան դեմքիս, անկախ պաշտպանված լինելուց՝ բնազդային ռեակցիա եղավ, ու արագ փախա տարածքից»,-ժպիտով հիշեց նա:

Հաղորդման մեջ Անին խոսում է իր սեփական բացահայտումների մասին, իսկ դրանք, ինչպես ինքն է խոստովանում, շատ են.

image2 (1).jpeg (1022 KB)

«Գյուղատնտեսությունը բիզնես է, որն, իրականում, շատ ավելի շահեկան ու եկամտաբեր է, ու  ընդհանրապես կապ չունի մեր պատկերացումնրի հետ՝ ծանր աշխատանք արեւի տակ, ռիսկեր եւ այլն, հենց դրա համար էլ հաղորդումը կոչվում է «Խելացի գյուղատնտեսություն»: Իրականում կարելի է այնպես կառավարել ցանկացած ոլորտ, որ ինքդ էլ հաճույք ստանաս այն փաստից, որ դու հողի հետ ես աշատում, ու բարիք ես ստեղծում քո երկրի համար: Ճիշտ պլանավորման արդյունքում կարելի է մեծ եկամուտ ստանալ այդ ամենից, ինչն իրականում բիզնեսի շատ ճյուղերից ավելի եկամտաբեր ու արդյունավետ կարող է լինել, նաեւ՝ օգտակար հենց պետության համար»:

Նոր եթերաշրջանում ստեղծագործական կազմն անդրադառնալու է մի շարք այլ հետաքրքիր թեմաների եւ ոլորտների առանձնահատկություններին, որոնց մասին չի խոսվել առաջին եթերաշրջանում.

image3 (1).jpeg (1.01 MB)

«Արդեն մեկնարկել ենք նկարահանումները, ունենք նոր թիմ: Հեռուստադիտողի համար, սակայն, ոչինչ չի փոխվելու. կլինեն ոլորտներ, որոնք չենք հասցրել ներկայացնել նախորդ եթերաշրջանում, կրկին կներկայացվեն հերոսներ՝ իրենց հաջողակ պատմություններով: Կանդրադառնանք թռչնաբուծությանը, հողագործությանը, թելագործությանը եւ շատ այլ հետաքրքիր թեմաների»:

Անիի հետ խոսելիս չշրջանցեցինք նաեւ «Դիմակահանդեսի» թեման. դերասանուհին նախագծում հանդես էր գալիս «Ստվերի» կերպարում, որի շնորհիվ նորովի ներկայացավ ու զարմացրեց հեռուստադիտողին ու փորձագետներին՝ հասնելով մինչեւ եզրափակիչ փուլ: Անին խոստովանեց, որ սկզբում վստահ չի եղել՝ արդյոք պե՞տք է մասնակցել նախագծին, թե՞ ոչ, իսկ հետո որոշել է, այնուամենայնիվ, ընդունել մարտահրավերը.

«Շատ ռիսկային էր ինձ համար, քանի որ նախ՝ ինքս սեր չունեմ շոու ծրագրերի մասնակցելու, բացի այդ մրցակցություն եւս չեմ սիրում, հատկապես, երբ դա անում եմ մարդկանց հետ, որոնք տարիներով պրոֆեսիոնալ անում են այդ գործն, իսկ ես կապ չունեի ո´չ երգարվեստի, ո´չ պարարվեստի, ո´չ, առավել եւս, շոուի հետ: Երգով պրոֆեսիոնալ առումով երբեք չեմ զբաղվել, այն ինձ մոտ սիրողական մակարդակի վրա է:  Երբ ստացա առաջարկը, սկզբում վախենում էի համաձայնել, հետո, երբ պրոդյուսերի հետ միասին փորձեցինք հասկանալ կերպարը, դրա ընտրությունից հետո իմ դերասանական կողմն արթնացավ, սկսեց այդ հետաքրքրությունը ու վախերն էլ չքացան, որովհետեւ, այնուամենայնիվ, դու արտիստ ես, աշխատում ես բեմի հետ, կերպար ես ստեղծում ու սկսում ստեղծագործել արդեն, որպես դերասան»:

image3.jpeg (6.08 MB)

Նախագծի մեկնարկից սկսած «Ստվերը» եղել է ֆավորիտ կերպարների շարքում, թեեւ ինչպես Անին է խոստովանում՝ ինքը հույս ուներ, թե դուրս կմնա առաջին կամ երկրորդ հաղորդումից հետո:

«Սպասելիքներ ընդհանրապես չունեի, չէի պատկերացնում, որ այդքան արտիստների կողքին ֆավորիտ կդառնամ ու կհասնեմ մինչեւ եզրափակիչ փուլ: Կարծում եմ՝ հաջողությունը այդ դերասանական աշխատանքի, իր արտիստիզմի, շարժուձեւի մեջ էր: Ինձ հետ, իհարկե, երկու տարբեր պարային խմբեր էին աշխատում, որոնք զբաղվում էին բեմադրությամբ, կային բաներ, որ հենց այդ բեմադրություններից էի վերցնում, որոշ բաներ էլ ինքս էի կոնցեպտի ու կերպարի մեջ հավաքում: Երբ արդեն նկարահանումների ավարտից հետո տանը դիտում էի ընդանուր հաղորդումը, նաեւ մյուս մասնակիցների ելույթները, կարող եմ ասել, որ իմը, որպես կատարում, ամենաթույլն է եղել, ու դա միշտ զգացվել է, բայց կարծում եմ՝ նախագծում մնացել եմ կերպարի դերասանական կողմը, էներգետիկան, առեղծվածը ճիշտ զգալու շնորհիվ»:

Հաղորդման փորձագետները՝ Խորեն Լեւոնյանը, Իվետա Մուկուչյանը, Սոնան ու Գարիկ Պապոյանը, պարբերաբար, ցանկություն են հայտնել «Ստվերը» թողնել չբացահայտված, որպեսզի ներսում թաքնված արտիստը շարունակեր երգել ու ստեղծագործել հենց կերպարի ներքո: Չնայած դրական արձագանքներին՝ Անին նշեց, որ չի կարծում, թե կշարունակի զբաղվել նաեւ երաժշտական կարիերայով:

ARS_0125.jpg (224 KB)

«Իմ մանկության երազանք է եղել ջազ եչգչուհի դառնալը, բայց ես չունեմ այնպիսի դիապազոն, որը թույլ կտա գնալ այդ ճանապարհով: Հնարավոր է՝ հետագայում գնամ ձայնս մշակելու, բայց դա չի նշանակում, որ կփորձեմ երգարվեստում հաստատվել. դա, պարզապես, իմ հոգու արտահայտումը կլինի»:

Ինչ վերաբերում է դերասանուհու մյուս զբաղվածություններին՝ Անին այս շրջանում Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում շարունակում է խաղալ «ԿինԿոդ», իսկ Տիկնիկային թատրոնում՝ «Օսկարը եւ վարդագույն տիկինը» ներկայացումներում: Կա նախնական պայմանավորվածություն նաեւ 24 մասից բաղկացած սերիալում նկարահանումների շուրջ, բայց դրա փակագծերը դերասանուհին առայժմ նախընտրեց չբացել:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել