«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Քեյթը ստիպված կլինի գրկել եւ համբուրել Մեգանին». դքսուհիները հաշտվելու հնարավորություն ունեն

13:09, 12 մարտի

Թագուհու պաշտոնավարման պլատինե հոբելյանի տոնակատարության ժամանակ դքսուհիներին սպասվում է հանդիպում։ Քեյթ Միդլթոնը սկանդալից հետո չի պատրաստվում պարզել հարաբերությունները Մեգան Մարքլի հետ:

Արքայազն Ուիլյամի եւ Հարիի կանայք երբեք մտերիմ չեն եղել։ Մեգանը լրջորեն վիճել է Քեյթի հետ իր հարսանիքի նախօրեին եւ այդ ժամանակվանից բավականին չեզոք է շփվել նրա հետ: Կոնֆլիկտը վերստին սրվել է Օփրա Ուինֆրիի հեռուստաշոուի եթերում Սասեքսի դուքսի եւ դքսուհու սկանդալային բացահայտումներից հետո։  

Այժմ նրանք բաժանում է օվկիանոսը։ Մեգանը արքայազն Հարիի եւ երկու երեխաների հետ բնակություն է հաստատել Կալիֆոռնիայում։ Սակայն փորձագետները կարծում են, որ արքայադուստր Դիանայի որդիների կանանց հանդիպում է սպասվում։ Շատերը ենթադրում են, որ Սասեքսի դուքսերը երեխաների հետ Մեծ Բրիտանիա կվերադառնան հունիսի սկզբին՝ գահին լինելու Եղիսաբեթ Երկրորդի 70-ամյակի տոնակատարությանը: Թագավորական կենսագիր Ինգրիդ Սյուարդը կարծում է, որ Քեյթը դրամա չի սարքի եւ կփորձի ընդհանուր լեզու գտնել բարեկամուհու հետ:

kate-william-meghan-harry.jpg (142 KB)

«Քեմբրիջի դքսուհին սիրալիր կլինի Մեգանի հետ։ Նրանց անպայման կլուսանկարեն գրկախառնված եւ համբուրվելիս։ Նա ստիպված կլինի․ սա աշխատանքի մի մասն է։ Նրա անձնական զգացմունքները պետք է հենց այդպիսին լինեն», - պարզաբանել է փորձագետը։

Այնուամենայնիվ, Ինգրիդը նշել է, որ արքայազն Հարիի կինը լուրջ հարված է հասցրել Քեյթին: Լրագրողուհու խոսքով՝ Քեմբրիջի դքսուհին դժվար թե կարողանա հոգու խորքում ներել նրան։

«Քեյթը չի մոռանա, թե ինչպես էր Մեգանը վերաբերում նրան։ Բայց նա գիտի, որ իմաստ չունի շարունակել թշնամանքը, երբ ամեն ինչ շտկելու հնարավորություն կա։ Պլատինե հոբելյանը հիանալի հնարավորություն է։ Եթե պահանջվի, Քեյթը կնպաստի Ուիլյամի եւ նրա եղբայր Հարիի հաշտեցմանը», - նշել է Սյուարդը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ GettyImages


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search