Ուիլ Սմիթ եւ Ջադա Փինկեթ-Սմիթ
Ուիլն ու Ջադան ամուսնացել են 1997 թվականին եւ այդ պահից ի վեր չեն բաժանվել։ Իրենց հարաբերություններն աստղերը անվանում են իդեալական, քանի որ խանդի հողի վրա սկանդալներ չեն առաջանում: Ջադան տարօրինակ ոչինչ չի տեսնում այն բանում, որ ամուսնուն կարող են դուր գալ այլ կանայք, չէ որ գլխավորը միմյանց հանդեպ ազնվությունն է։ «Մենք շատ յուրահատուկ գործընկերություն ունենք, եւ դա իսկապես հրաշալի է։ Մենք ընտանիք ենք, եւ այդպես միշտ կլինի։ Միշտ», - մի անգամ հայտարարել է Ջադան։
Փինք եւ Քերի Հարթ
Ծանոթությունից ի վեր Փինք եւ Քերի Հարթը բազմիցս ընդմիջումներ են արել իրենց հարաբերություններում։ Նման դադարների ժամանակ սիրահարները նոր սիրավեպեր են սկսել, բայց արդյունքում, միեւնույն է, վերադարձել են միմյանց մոտ՝ կրկին հավերժական հավատարմության երդումներ տալով։ «Մի օր ես հանդիպեցի գրեթե կատարյալ տղամարդու։ Նա ռոմանտիկ երաժիշտ էր, որը պատրաստ էր ինձ հետ լուրջ հարաբերությունների, բայց ես հասկացա, որ միեւնույն է ուզում եմ վերադառնալ Քերիի մետ», — պատմել է երգչուհին։
Ջասթին Թիմբերլեյք եւ Ջեսիկա Բիլ
Ջասթինն ու Ջեսիկան սկսել են հանդիպել 2007թ․-ին, 2011թ․-ին բաժանվել են, իսկ մեկ տարի անց միացել են ու որոշել ամուսնանալ։ Իր սիրային տառապանքների մասին երգիչը լրագրողներին պատմել է տարիներ անց։ Նա պատմել է, որ հենց սկզբում Ջեսիկայի հարաբերություններն ազատ էին։ «Մենք հանդիպել ենք այլ մարդկանց հետ, որպեսզի շատ մոտ չլինենք եւ պաշտպանենք մեզ հնարավոր հիասթափություններից», - հայտարարել է Ջասթինը: Բայց հիմա, ժառանգների ծնվելուց հետո, Ջեսիկայի հայացքները հարաբերությունների նման ֆորմատի վերաբերյալ ակնհայտորեն փոխվել են. մենք բոլորս հիշում ենք, թե որքան ժամանակ է նա ներել ամուսնուն դավաճանության համար։
Աղբյուրը՝ GraziaMagazine
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ