Դու սկսում ես զայրանալ, երբ տեսնում ես երջանիկ զույգ, հարսանեկան գովազդ կամ երբ որևէ մեկը քեզ մերժում է։
Դու այն փուլում ես, որր գիտակցաբար սկսում ես անառողջ հարաբերություններ, պարզապես որևէ մեկի հետ լինելու համար։
Քեզ համար ծիծաղելի է լսել, թե ինչպես են ուրիշ աղջիկները խոսում այն «հոյակապ տղաների» մասին, որոնց հետ հանդիպում են։ Դու չափազանց ցինիկ ես ու արդեն ոչ մի լավ բան չես ակնկալում անձնական կյանքից ։
Այն միտքը, որ պետք է գնալ ժամադրության կամ ակումբ, ֆիզիկապես հյուծում է քեզ։ Այն, ինչ նախկինում ոգեշնչում էր քեզ՝ առավոտյան վաղ արթնանալն ու գեղեցկանալը, հիմա ծանր պարտականություն է թվում։
Դու նախընտրում ես մնալ տանը, քան զբոսնել ընկերներիդ հետ։ Մի բան է, երբ դու ինտրովերտ ես, բայց եթե դու ըստ էության էքստրավերտ ես ու հանկարծ սկսել ես տանը նստել, ուրեմն դու զգում ես քո անձնական կյանքի անհուսալիությունը։
Դու շատ խանդոտ ես դարձել ու նույնիսկ փորձում ես խանգարել ուրիշների երջանկությանը։
Դու այնքան ես հուսահատվել, որ պատրաստ ես հանդիպել ցանկացածի հետ։ Դա հրաշալի միջոց է կորցնել փողը, ժամանակն ու սթափ դատողությունը։ Նաև ՝ ուրիշների հարգանքը։։
Ուրիշները քեզ ասում են, որ պետք է հանգստանալ, իբրև «Ինչի՞դ են պետք տղամարդիկ»։ Եթե հասել է դրան, որ կողմնակի մարդիկ էլ են նկատում, ուրեմն դու լուրջ խնդիր ունես։
Դու սկսել ես խմել՝ դեպրեսիադ հաղթահարելու համար։ Ալկոհոլն ու նման մյուս միջոցները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի ու հաստատ չեն բարելավի քո անձնական կյանքը։
Դու պարզապես դադարել ես հանդիպել որևէ մեկի հետ ու չես հավատում սիրուն։ Դա արդեն վերջին կետն է։
Դու փորձում ես որևէ մեկին ստիպել, որ մնա քեզ հետ։ Դա արդեն բռնություն է։
Դու չես հավատում, որ կարող ես որևէ հարմար զուգընկեր գտնել։ Միայն դու չես մենակ։ Ու միայն դու չես հիասթափված սիրուց։ Ժամանակն է, որ դադարես մտածել այդ մասին ու սիրես ինքդ քեզ։
Աղբյուրը՝ soulpost
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)