«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Երեւանում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը. այս տարվա համագործակցություններն ու ծրագրերը

15:25, 21 մարտի

Մարտի 23-ից 30-ը Երեւանում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որն այս տարի կանցկացվի 13-րդ անգամ: Սկիզբ առնելով 13 տարի առաջ՝ փառատոնն իր առջեւ նպտակ դրեց պահպանել ու տարածել հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները եւ հանդիսատեսին ներկայացնել նոր անուններ:

Փառատոնի գեղարվեատական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն այսօր՝ մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ներկայացրին փառատոնի կարեւորությունը հայկական մշակույթում եւ իրենց համագործակցության նպատակները:

Արա Խզմալյանի խոսքով՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը առանցքային նշանակություն ունի ոչ միայն մշակութային, այլեւ՝ ռազմավարական առումով,-«Սա փաստում է նաեւ այն հանգամանքը, որ ավելի, քան երբեւէ այս փառատոնի շուրջ սերտացել է սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության եւ կոմպոզիտորների միության համագործակցությունը, ինչը շատ ողջունելի փաստ է: Սիմֆոնիկ նվագախումբն, առհասարակ, ահռելի վաստակ ունի մեր կոմպոզիտորական արվեստի ոչ միայն հանրայնացման, այլեւ միջազգայնացման հարցում: Այս առումով էլ փառատռոնը նախարարության ռազմավարական հենակետն է, եւ ես հույս ունեմ, որ այն համալիր մջոցառումները, որոնք մենք որոշել ենք իրականացնել, նպաստելու են փառատոնի հանդեպ հետաքրքրության մեծացմանը»:

Խզմալյանը փառատոնի՝ նախորդ տարիների արդյունքները տպավորիչ է համարում,-«Բավական է նշել, որ դրա շրջանակում տեղի է ունեցել 51 համերգ, 170-ից ավելի պրեմիերաներ, թվայնացվել է հայ կոմպոզիտորների՝ 100-ից ավելի ստեղծագործություն, ձայնագրվել ավելի, քան 150 երգ: Այս թվերն, իսկապես, նշում են այս փառատոնի կարեւորության մասին»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեատական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հավելեց, որ ամենամյա այս միջոցառումը մեծ ոգեւորություն է ոչ միայն նվագախմբի, այլեւ Հայաստանում ապրող ու ստեղծագործող կոմպոզիտերների համար.

«Սա կարեւոր երեւույթ է ե´ւ մեր նվագախմբի, ե´ւ գործընկերների համար, որովհետեւ սա անհամեմատ ձեւաչափ է, եւ այսպիսի մեծ աջակցության մասշտաբ, երեւի, նախորդող ոչ մի տարում չենք ունեցել: Այն գործունեությունը, որն անում է նվագախումբը, հետաքրքրում է ոչ միայն մեզ, այլեւ կարեւոր է այն տեսանկյունից, որ երկիրը ձեւավորում է իր մշակութային առաջարկն աշխարհին: Մենք պատկերացնում ենք այսօրվա առաջխաղացումը, եւ նվագախմբի հետ աշխատող թիմի հետ կարող ենք լավագույնս ներկայանալ աշխարհին: Երբ խոսում ենք մեր ժառանգության մասին, պետք է հասկանալ, որ այդ ժառանգությունը մենք ոչ միայն պետք է պահպանենք, այլեւ կարողանանք փոխանցել գալիք սերունդներին»,-ընգծեց նա:

Արամ Սաթյանի խոսքով՝ Հայաստանի կոմպոզիտորների միության եւ սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությունը պետք է շարունակական լինի եւ նպաստի հայկական ժամանակակից երաժշտության հանրահռչակմանը.

«12 տարի առաջ այս համագործակցությունը նշմարվեց, եւ այսօր ես ուրախ եմ, որ երիտասարդական ճյուղն առանձին նախաձեռնել է այս համագործակցությունը նվագախմբի հետ: Կարծում եմ՝ սա շատ կնպաստի մեր պրոֆեսիոնալ դպրոցի զարգացմանը: Առաջին հերթին յուրաքանչյուր հեղինակ ցանկանում է հնչել իր երկրում, հետո ձայնագրման, թվայնացման մեթոդներով ներկայացվել արտասահամանում: Մեր շատ հեղինակներ հնչում են արտերկրում, եւ ես  ողջունում եմ այս փառատոնն ու կարծում՝ մեր համագործակցությունը կշարունակվի»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է համերգային ծրագրերին՝ այս տարի կհնչեն ե´ւ անվանի, ե´ւ երիտասարդ կոմպոզիտերների գործերից, կլինեն նաեւ պրեմիերաներ: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ փառատոնն անդրադադառնալու է հոբելյարներին. այս տարի լրանում է նշնավոր կոմպոզիտորներ Էդուարդ Բաղդասարյանի եւ Օհան Դուրյանի 100-ամյակը, որոնք եւս նշանավորվելու են փառատոնի շրջանակում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search