Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների համար շատ դժվար է ճանաչում ձեռք բերել: Հենց սկսնակների համար էլ NEWS.am STYLE-ը բացում է նոր խորագիրը: Եթե կարողանում եք սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, ապա նամակներ եւ լուսանկարներ ուղարկեք [email protected] հասցեով:
Հերթական նամակը Աննա Սարգսյանից է:
«Այս յուրօրինակ վզնոցը գեղեցիկ է, էկոլոգիապես մաքուր եւ շատ հեշտ է պատրաստել:
Այստեղ գլխավորը կորիզներն են: Կարող են լինել ձիթապտղի, ընդ որում՝ սեւ եւ կանաչ ձիթապտղի կորիզները տարբերվում են գույնով եւ գեղեցիկ հակադրություն են ստեղծում: Կարող եք օգտագործել նաեւ բալի կամ հոնի կորիզներ:
Կարծում եմ՝ յուրաքանչյուր տնային տնտեսուհու համար հաճելի է գովեստներ լսել ոչ միայն խոհարարական, այլեւ ստեղծագործական հմտությունների վերաբերյալ:
Եվ այսպես: Խնջույքից կամ թեյի սեղանից հետո մնացած կորիզները լավ լվանալ, մաքրել ուտելի մնացորդները, չորացնել եւ սրաքարով սուր ծայրերը հարթեցնել՝ այն դարձնելով հարթ եւ մի քանի միլիմետր տրամագծով մակերես:
Հետո դիմում ենք երկու հարթաշուրթի օգնությանը: Մեկով մեջտեղից բռնում ենք կորիզը, իսկ երկրորդով` ոչ շատ մեծ մեխը: Մեխը կրակի վրա տաքացնում ենք եւ դրանով կորիզի վրա անցք բացում: Այն պետք է երկու կողմից ծակել, ինչպես թունելն են փորում:
Պատրաստի ուլունքները լաքապատել եւ անցկացնել ամուր թելի վրա»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ