Ոճաբաններն ու դիզայներները միաձայն խորհուրդ են տալիս նորաձեւության սիրահարներին կրել կարճ բաճկոններ։ Դրանք միշտ երեւացել են նորաձեւության հավաքածուներում, բայց դա այս սեզոնում այն մասթ հեւ է։ Դիտարկենք առավել արդիական մոդելները, ինչպես նաեւ առավել հաջողված կերպարները։
Կարճ բաճկոնի առավել նորաձեւ մոդելները
Նրանց համար, ովքեր հոգնել են երկար, ծանր բաճկոններից, դիզայներները հորինել են թեթեւացված կրոպ տարբերակը: Մինչև գոտկատեղ երկարություն ունեցող մոդելները նորաձեւության հիթ են։
Կրոպ-պիջակների դասականներից ժառանգել են լայն ուսեր եւ սրածայր օձիքներ։ Երկարությունը կարող է հասնել մինչեւ գոտկատեղ, այնպես էլ մինչեւ դրանից ներքեւ։
Ինչպես ստանդարտ բաճկոնի տարբերակում, այստեղ նույնպես մեծ նշանակություն ունեն կտորն ու ձեւվածքը։ Կտորը պետք է լինի բավականին խիտ, որպեսզի պահպանի ձեւն ու չճմրթվի։ Եթե մոդելին ցանկանում եք ծավալ հաղորդել, ապա ընտրեք երկու չափս մեծ։
Կրճատված բաճկոնները տեսողական փոխակերպում են կազմվածքը: Երկարությունն օգնում է ընդգծել գոտկատեղը եւ ոտքերի երկարությունը։ Ծավալուն ուսերը կոմպենսացնում են կոնքերի լայնությունը՝ կազմվածքը դարձնելով արտահայտիչ եւ նուրբ։
Ինչի հետ համադրել կարճ բաճկոնը
Կրոպ բաճկոնը Ձեր զգեստապահարան ներառելու ամենադյուրին ճանապարհը դրա եւ ջինսի «ընկերությունն» է։ Եթե ցանկանում եք, որ ոտքերը երկար լինեն, ապա այն համադրիի բարձր գոտկատեղով, լայն, երկար տաբատների հետ։ Այդ կերպ Դուք կարող եք անհամեմատ ավելի բարձրահասակ երեւալ, անգամ բարձրակրունկերի կարիք չեք ունենա։
Կրոպ-բաճկոնը լավ ընկերներություն կանի դասական տաբատների հետ։ Այն կարող եք կրել նաեւ աշխատաբայրում։ Կարճ բաճկոնը կօգնի թարմացնել գրասենյակային լուքը եւ ազատել այն ավելորդ ձեւականությունից:
Հանդուգն ու անսովոր կարճ բաճկոնը հիանալի համադրվում է կաշվե տաբատների հետ։ Տարբեր ֆակտուրաների համադրությունը թույլ կտա կերպարն ավելի սուր ու հետաքրքիր դարձնել։ Էֆեկտն ամրապնդելու համար կոնտրաստն ընդգծիր աքսեսուարներով։
Առավել գարնանային համադրություն․ կարճ բաճկոն եւ մինի կիսաշրջազգեստ։ Երկարությունը կոմպենսացնել համար խորհուրդ ենք տալիս օգտագործել կոշիկները։ Ընտրեք երկարաճիտներ կամ բոդֆորտներ։ Մի մոռացեք նաեւ աքսեսուարների մասին․ շղթաներ, խոշոր ականջօղեր, ակնոցներ։ Դուք կարող եք կարճ բաճկոնը կրել նաեւ սպորտային ոճի հագուստով:
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները