«Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկացի դերասանուհի Վուպի Գոլդբերգը պահանջել է, որ բրիտանական թագավորական ընտանիքը ներողություն խնդրի իր գաղութային անցյալի համար՝ հայտարարելով, թե թագը չի կարող «անտեսել այն փաստը, որ Բրիտանիան տարիներ շարունակ կոպիտ է վարվել Հնդկաստանի հետ», հաղորդում է Fox News-ը:
Գոլդբերգը «The View» հաղորդման եթերում քննադատել է բրիտանական միապետությանը՝ քննարկելով Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու շարունակվող շրջագայությունը Կարիբյան ծովում:

«Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ Բրիտանիան տարիներ շարունակ կոպտորեն է վարվել Հնդկաստանի հետ», - ասել է դերասանուհին: «Եկեք չմոռանանք, <...> բոլոր այն ժողովուրդների մասին, որոնք պետք է ապաշխարեն», - հավելել է նա՝ հղում անելով արդեն անցյալի համար բոլոր սպիտակ մարդկանց հավաքական պատասխանատվությանը:
Գոլդբերգի մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ արքայազն Ուիլյամը Ճամայկայում իր ելույթի ժամանակ «խորը վիշտ» է հայտնել ստրկության եւ դրանում մեծ Բրիտանիայի դերի վերաբերյալ։
«Ցանկանում եմ արտահայտել իմ խորը վիշտը։ Ստրկությունը զզվելի էր։ Եվ դա երբեք չպետք է տեղի ունենար», - հայտարարել է Քեմբրիջի դուքսը։
«Չնայած խորը ցավին ՝ Ճամայկան շարունակում է իր ապագան կառուցել վճռականությամբ, խիզախությամբ եւ տոկունությամբ», - շարունակել է Ուիլյամը: «Ճամայկայի ժողովրդի ուժը եւ նպատակի ընդհանուր զգացումը ներկայացված են Ձեր դրոշի վրա եւ կարգախոսում։ Դրանք փառաբանում են անպարտելի ոգին»։
Բրիտանական թագի ժառանգորդը նաեւ կրկնել է այն խոսքերը, որոնք իր հայրը՝ արքայազն Չարլզը, Բարբադոսում անցյալ տարի արտասանել է՝ դատապարտելով «ստրկության սարսափելի ոճրագործությունը, որը հավերժ արատավորել է մեր պատմությունը»:
Լուսանկարը՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից