Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ռոբերտ Ամիրխանյանը՝ մշակույթի եւ Կոմպոզիտորների Միության ընտրությունների մասին

14:54, 7 նոյեմբերի

Հայաստանի ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների միության նախկին նախագահ, ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ սկսեց խոսել հասարակության մեջ մշակույթի եւ մշակութային գործիչների դերի մասին, սակայն լրագրողներից մի քանիսին առավել հետաքրքրում էր Կոմպոզիտորների միությունում վերջերս տեղի ունեցած աղմկալից ընտրությունների մանրամասները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին երկու ձայնի առավելությամբ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը՝ փոխարինելով 22 տարի Միությունը նախագահող Ռոբերտ Ամիրխանյանին: Ընտրությունները բավական թեժ մթնոլորտում անցան, եւ կոմպոզիտորներից շատերը Ռոբերտ Ամիրխանյանին դեմ դուրս եկան։

«Այն, ինչ տեղի ունեցավ, ամենաքիչն իմ անձնական ողբերգությունն էր։ Այդ մեր ժամանակների պառակտվածությունների հետ կապված իրադարձություն էր։ Մեզ մոտ նյութապաշտական ընթացքը բավական խորը մտավ, եւ ես չէի ցանկանա հիմա գնահատել նրանց քայլերը, որովհետեւ իմ աֆորիզմների մեջ հետեւյալը կա. ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր վատ բաներին, քանի որ դրանք ինձ տանում են դեպի լավ բաները»,- նշեց կոմպոզիտորը։

Միությունում կատարվածը նախկին նախագահը որակեց որպես կազմակերպված քայլ։ Նրա խոսքով, խնդիրն այն չէ, թե քանի կոմպոզիտոր է իրեն դեմ դուրս եկել, այլ այն, որ «նրանք փորձեցին վարակել երիտասարդությանը եւ վարակվեցին»։  

Բացի այդ, ըստ կոմպոզիտորի, կառույցում Դիլիջանի ստեղծագործողների տան համար կռիվ է գնում։

«Չեմ ուզում թաքցնել՝ նաեւ Դիլիջանի ստեղծագործական տան կռիվը կա, որի շուրջ դրսի օղակները հետաքրքրություն ունեն։ Օգտվելով մեր դժբախտությունից, որ մենք դժվարությամբ ենք այն Եվրոռեմոնտի հասցնում... Փորձում էին այդ մարդկանց օգտագործել՝ նրանց միջոցով ղեկավարությունը փոխելու համար»,- նշեց Ռոբերտ Ամիրխանյանը։

Միաժամանակ, նա նկատեց, որ եկել էր՝ բոլորովին այլ թեմայով խոսելու համար։

«Ճիշտն ասած՝ կանխազգում էի, որ այդպիսի հարցերի կույտ է լինելու, թեպետ առաջարկը հետեւյալն էր. վերլուծենք, թե ինչ է այսօրվա մեր ընթացքը, այլ ոչ թե դետեկտիվը փնտրել, թե ինչ տեղի ունեցավ: Զարմացած եմ այսօրվա ձեւաչափից։ Ուրիշ բանի համար էի եկել»,- ասաց կոմպոզիտորը։

Լիլիթ Պետրոսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search