Հայաստանի ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների միության նախկին նախագահ, ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ սկսեց խոսել հասարակության մեջ մշակույթի եւ մշակութային գործիչների դերի մասին, սակայն լրագրողներից մի քանիսին առավել հետաքրքրում էր Կոմպոզիտորների միությունում վերջերս տեղի ունեցած աղմկալից ընտրությունների մանրամասները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին երկու ձայնի առավելությամբ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը՝ փոխարինելով 22 տարի Միությունը նախագահող Ռոբերտ Ամիրխանյանին: Ընտրությունները բավական թեժ մթնոլորտում անցան, եւ կոմպոզիտորներից շատերը Ռոբերտ Ամիրխանյանին դեմ դուրս եկան։
«Այն, ինչ տեղի ունեցավ, ամենաքիչն իմ անձնական ողբերգությունն էր։ Այդ մեր ժամանակների պառակտվածությունների հետ կապված իրադարձություն էր։ Մեզ մոտ նյութապաշտական ընթացքը բավական խորը մտավ, եւ ես չէի ցանկանա հիմա գնահատել նրանց քայլերը, որովհետեւ իմ աֆորիզմների մեջ հետեւյալը կա. ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր վատ բաներին, քանի որ դրանք ինձ տանում են դեպի լավ բաները»,- նշեց կոմպոզիտորը։
Միությունում կատարվածը նախկին նախագահը որակեց որպես կազմակերպված քայլ։ Նրա խոսքով, խնդիրն այն չէ, թե քանի կոմպոզիտոր է իրեն դեմ դուրս եկել, այլ այն, որ «նրանք փորձեցին վարակել երիտասարդությանը եւ վարակվեցին»։
Բացի այդ, ըստ կոմպոզիտորի, կառույցում Դիլիջանի ստեղծագործողների տան համար կռիվ է գնում։
«Չեմ ուզում թաքցնել՝ նաեւ Դիլիջանի ստեղծագործական տան կռիվը կա, որի շուրջ դրսի օղակները հետաքրքրություն ունեն։ Օգտվելով մեր դժբախտությունից, որ մենք դժվարությամբ ենք այն Եվրոռեմոնտի հասցնում... Փորձում էին այդ մարդկանց օգտագործել՝ նրանց միջոցով ղեկավարությունը փոխելու համար»,- նշեց Ռոբերտ Ամիրխանյանը։
Միաժամանակ, նա նկատեց, որ եկել էր՝ բոլորովին այլ թեմայով խոսելու համար։
«Ճիշտն ասած՝ կանխազգում էի, որ այդպիսի հարցերի կույտ է լինելու, թեպետ առաջարկը հետեւյալն էր. վերլուծենք, թե ինչ է այսօրվա մեր ընթացքը, այլ ոչ թե դետեկտիվը փնտրել, թե ինչ տեղի ունեցավ: Զարմացած եմ այսօրվա ձեւաչափից։ Ուրիշ բանի համար էի եկել»,- ասաց կոմպոզիտորը։
Լիլիթ Պետրոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 16 նոյեմբերի
Շուրջ 6000 ուղևոր, առանց հագուստի երեկույթներ և հատուկ սենյակներ․ ինչպե՞ս է կազմակերպված սվինգերների աշխարհի ամենամեծ կրուիզը22:13, 16 նոյեմբերի
Cartier-ը ոսկերչական գամերը վերածել է 4700 դոլարանոց պայուսակի. նոր Clash մոդելը մեկ շարժումով փոխում է ձևը21:21, 16 նոյեմբերի
Տոնածառ՝ ասես մանկությունից. ինչու են 2026-ին կրկին նորաձև դարձել հին խաղալիքներն ու փայլազարդերը20:30, 16 նոյեմբերի
Ինչպե՞ս են միլիարդատերերն ու թոփ-մենեջերները հանրությունից թաքցնում իրենց սիրավեպերը և ստուգում ապագա սիրելիներին19:26, 16 նոյեմբերի
Հրաժարում շքեղությունից՝ հանուն գոյատևման․ ինչո՞ւ են միլիարդատերերն ու Թոմ Հենքսը մեկնում անապատ՝ իրենց տոկունությունը փորձելու16:28, 16 նոյեմբերի
Yandex Music-ը սկսում է համագործակցել հայ արտիստների հետ․ առաջին հատուկ նախագիծը՝ Սևակ Խանաղյանի «Голоса» («Ձայներ») երգի կենդանի կատարումը օդապարիկում16:18, 16 նոյեմբերի
Սիրային կապ ավելի քան 200 տղամարդու հետ և ծխախոտ՝ մեկը մյուսի հետևից․ ո՞վ էր «Կաբարեի» իրական Սալի Բոուլզը15:23, 16 նոյեմբերի
«Նեշվիլի ամենաատելի մարզիկի կնոջը» ծաղրել են փառքի հետևից ընկնելու և ձախողված նախագծերի համար14:37, 16 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնը՝ Ջեյմս Բոնդի դերի գլխավոր հավակնորդ․ դերասանին ամենախոշոր հոնորարն են առաջարկել14:14, 16 նոյեմբերի
«Ես քո հայրն եմ» տեսարանից Դարթ Վեյդերի լուսային թուրը վաճառվել է 4,9 մլն դոլարով13:28, 16 նոյեմբերի
Մեգան Ֆոքսը՝ «առնետ», Անջելինա Ջոլին՝ «գորտ». TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում12:40, 16 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կերպարանափոխվել է Louis Vuitton-ի բուժքրոջ