Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Balenciaga ապրանքանիշը ներառվել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցանկում

13:11, 2 ապրիլի

Time ամսագիրն իսպանական Balenciaga նորաձեւության տունն անվանել է 2022 թվականի ամենաազդեցիկ ընկերություններից մեկը։ Կազմակերպությունների ամբողջական ցանկը հրապարակված է հրատարակության կայքում։

Հայտնի է, որ վարկանիշում ընդգրկված ապրանքանիշերը գնահատվել են հետեւյալ չափանիշներով՝ արդիականություն, առաջատարություն, ազդեցություն, հաջողություն, փառասիրություն եւ նորարարություն։ Ընդհանուր առմամբ, ցուցակը բաժանված է հինգ կատեգորիայի՝ «Պիոներներ», «Լիդերներ», «Նորարարներ», «Տիտաններ» եւ «Քայքայողներ»։

«Շնորհիվ ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի Balenciaga նորաձեւության տունը ղեկավարում է ժամանակի մշակութային ոգին», - ասվում է Time-ի հայտարարության մեջ: Հրատարակության համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերին Balenciaga-ն ներկայացրել է 50 տարվա մեջ առաջին թվային կուտյուր հավաքածուն՝ որպես Fortnite համակարգչային խաղի հերոսների հագուստ։

Լրագրողները նշել են նաեւ լյուքսային ապրանքանիշի մշակութային նշանակությունը եւ նորարարական դիզայնի նկատմամբ դրա մոտեցումը, որը փոխել է նորաձեւության ոլորտը։ Բացի այդ, ռեփեր Քանյե Ուեսթի հետ համագործակցության արդյունքում ապրանքանիշին հաջողվել է երկու միլիարդ դոլարի շահույթ ստանալ։

Բացի Balenciaga-ից, Time-ի ընտրանիում են հայտնվել նաեւ 3,2 միլիարդ դոլար արժողությամբ SKIMS բրենդը, որը հիմնադրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Ցանկում ներառված են նաեւ Amazon-ը, Netflix-ը, IBM-ը, Apple-ը եւ այլ ընկերություններ, որոնք շարունակում են ակտիվ աճել 2022 թվականին։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ GettyImages


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել