«Մերի Ջեյն» կոշիկներ

Այս կոշիկները հեշտությամբ ճանաչելի են իրենց լակոնիկ ֆորմայով՝ կլոր քիթ եւ բարակ ժապավեն: Այս տեսակ կոշիկների ստեղծման համար ոգեշնչել են անցյալ դարասկզբի ամերիկյան կոմիքսների հերոսուհու՝ Մերի Ջեյնի կերպարները։ Բայց ամենեւին չի նշանակում, որ դրանք հնաոճ տեսք կունենան՝ դիզայներները վերանայում են դասականները եւ ավելացնում թրենդային շեշտադրումներ։ Այս գարնանը փնտրեք վառ գույների կոշիկներ, ինչպես նաեւ փափուկ թավշից պատրաստվածները։ Դրանց հետ կերպարը կլինի եւ՛ կանացի, եւ՛ հարմարավետ։
«Գլադիատոր» սանդալներ

Միահյուսված ժապավեններով սանդալները կրկին հանրաճանաչության գագաթնակետին են. մենք այդպիսի կոշիկներ առաջին սեղոնը չէ, որ կրում ենք։ Ճիշտ է, դասական կլոր առաջամասը փոխարինվեց սրածայրով: Այս կոշիկները կերպարի հիմանական շեշտն են, այնպես որ մի վախեցեք վառ հագեցած գույներից:
Քառակուսի առաջամասով

Եթե ցանկանում եք ավանդական բարձրակրունկները փոխարինել ավելի ժամանակակից ինչ-որ բանով, ընտրեք քառակուսի առաջամասով մոդելներով: Նման կոշիկները հնարավորինս հարմարավետ կլինեն, քանի որ ունեն քառակուսի կայուն կրունկ։ Այսպիսով, երկար զբոսանքների ժամանակ դուք ստիպված չեք լինի ընտրություն կատարել հարմարավետության եւ գեղեցկության միջեւ։ Բացի այդ, դրանք նաեւ չափազանց բազմակողմանի են. նման կոշիկների հետ հավասարապես լավ են նայվում բաց գույնի ջինսերը, ռոմանտիկ զգեստները, ատլասե կիսաշրջազգեստները:
Մյուլիներ

Այս տեսակը ծանոթության կարիք չունի։ Առաջին սեզոնը չէ, որ մենք մյուլիներ ենք կրում։ Այսպիսով, եթե դուք վաղուց նման զույգ եք գնել, դա շատ արժեքավոր ներդրում է: Դիզայներները դեռ առաջարկում են այս կոշիկների բազմազան տարբերակներ, սակայն այս տաք սեզոնին խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ վառ երանգներով ատլասե մոդելներին։
Տրապեցիայակերպ կրունկներ

Կրունկներն այս սեզոնին իսկական փորձադաշտ են դարձել։ Իրականում, այս կոշիկները մեկ քայլով միաժամանակ երկու նապաստակ են սպանում․ ձեւը եւ՛ հարմարավետ է, եւ՛ աննշան:
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ