Կանադացի հայտնի երգիչ Գարուն մի քանի օր է` Երեւանում է, իսկ այսօր` ապրիլի 21-ին, հանդես եկավ խոստացված մենահամերգով, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Շատ էի կարոտել Հայաստանն ու ձեզ, հուսով եմ` այսօր միասին մի լավ կխենթանանք»,-բեմից ասաց երգիչն ու կատարեց իր խոստումը.
Սա Garou-ի երկրորդ այցն է Հայաստան. իր առաջին երեւանյան համերգը աշխարհահռչակ արտիստն ունեցել է 2009 թ-ին, եւ ինչպես խոստովանեց, կարոտել էր հայ հանդիսատեսին ու Երեւանը:
Garou-ն եւս մեկ անգամ անդրադարձավ խոսակցություններին, թե ինքը հայ է. կրկին հերքեց դրանք ու հավատացրեց` հայ չլինելը չի խանգարում, որ ամբողջ հոգով ու սրտով սիրի Հայաստանը:
Երգչի համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, նա հիմնականում հնչեցրեց ֆրանսերեն երգեր, սակայն լեզվական անջրպետը չխանգարեց Garou-ի հայ երկրպագուներին, որ յուրաքանչյուր երգի ժամանակ ձայնակցեն ու ոգեւորեն արտիստին, որն էլ իր հերթին կիսվեց անկեղծ պատմություններով՝ օրինակ այն մասին, թե որտեղ ու ինչպես է առաջացել համերգ ունենալու գաղափարը.
«Համերգն, իրականում, փոքր-ինչ տարբերվում է իր սկզբնական ծրագրից, քանի որ պանդեմիան փոխել է յուրաքանչյուրիս, մեր փորձերն, օրինակ, անցել են քաղաքից դուրս՝ մեր տան մոտակայքի ախոռում (ծիծաղում է), եւ բնության գեղեցիկ ձայների ազդեցությամբ, այն ավելի ֆոլք էլեմենտներ է ներառում, քան ես սովոր էի օգտագործել, բայց կարծում եմ` դա վատ չէ, մարդկանց, կարծես, դուր է գալիս: Համերգը բավական ինքնաբուխ է ստացվել: Մենք, պարզապես, սկսեցինք նվագել ու անգամ չէի էլ մտածում, որ այն, ինչ անում ենք, վերածվելու է շոուի, ինչն էլ, կարծում եմ, այս համերգի հեքիաթային կողմն է»:
Արտիստն իր հայտնի հիթերից բացի կատարեց նաեւ cover-ներ` Շառլ Ազնավուրից, Միշել Լեգրանից, Ջո Դասենից եւ այլ լեգենդների երգացանկից: Ինչպես համերգին նախորդող ասուլիսի ժամանակ էր խոստացել, բեմում եղան անսպասելի իմպրովիզներ, ընդհուպ մինչեւ նոր ու, նույնիսկ, անավարտ երգերի պրեմիերաներ: Նա հնչեցրեց նաեւ իր համար առանձնահատուկ երգ, որը, ինչպես կատակով նշում է, «գողացել է» իր 20-ամյա աղջկանից: Վերջինն այն գրել է, երբ հանրահռչակ հայրիկն իրեն երաժշտական գործիք է նվիրել, ու թեեւ Garou-ի խոսքով՝ դուստրը երբեք չի ձգտել սովորել նվագել, անչափ ուրախացել է իր անակնկալից ու սկսել ոչ միայն նվագել, այլեւ ստեղծագործել:
Garou-ի համերգը տեւեց մոտ երկու ժամ: Այն իրականություն դարձավ «Երեւանյան հեռանկարներ» ծրագրի շրջանակում: Երեւանում երգիչը հանդես է գալու եւս մեկ մենահամերգով, որը նախատեսված է վաղը՝ ապրիլի 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Посмотреть эту публикацию в Instagram
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:49, 30 հունիսի
«Թող կյանքում երբեք ոչինչ անավարտ չմնա․․․»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)11:34, 30 հունիսի
Մարդկանց վաճառք, սեռական ոտնձգություններ․ Ար Քելին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման10:47, 30 հունիսի
«Ընտանիքս»․ Տիրուհի Հակոբյանն առաջին անգամ հրապարակել է նորածին դստեր լուսանկարը10:12, 30 հունիսի
Բլոգեր Իլոնա Դրոժը Մոսկվայում «Դոշիրակից» տուն է կառուցել (ֆոտո)09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 29 հունիսի
«7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը23:12, 29 հունիսի
HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ եթերաշրջանը22:47, 29 հունիսի
«Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը22:12, 29 հունիսի
Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը հարաբերություններն օրինականացրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ21:39, 29 հունիսի
«Սա Նեապոլը չէ, սա Դիլիջանն է»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)21:12, 29 հունիսի
Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ20:49, 29 հունիսի
Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը