Ազատ տաբատներ

Ազատ տաբատները ժամանակակից ցանկացած զգեստապահարանի հիմքն են հանդիսանում։ Այս տաբատների բազմակողմանիության շնորհիվ առաջին սեզոնը չէ, որ թրենդների առաջին հորիզոնականում են: Նման անկաշկանդ մոդելը համադրվում է բառացիորեն ցանկացած վերնաշապիկի՝ անգամ լայն մարզաշապիկի, դասական բաճկոնի, անգամ համարձակ բացվածքով տոպի հետ։ Սակայն ավելի կանացի տեսք ունենալու համար խորհուրդ ենք տալիս ընտրել իրեր, որոնք ընդգծում են գոտկատեղը. Կչոպ-տոպեր, վերնաշապիկներ, բլուզներ կամ շապիկներ, որոնք անպայման պետք է դրված լինեն տաբատի տակ:
Խակի գույներով կարգո տաբատներ

2000-ականների ոճը, որն ակտուալ է այս սեզոնին, վերադարձրել է մոռացված հիթը՝ կարգո տաբատը։ Իրականում դրանք դարձել են ձանձրալի ջոգերների այլընտրանք՝ նույն ազատ կտրվածքը եւ մի փոքր «կոպիտ» ուրվագիծը: Այդ իսկ պատճառով այս մոդելը լավագույնս համադրվում է կիպ կտրվածք ունեցող վերնաշապիկների հետ՝ գոտկատեղն անմիջապես ավելի բարակ է երեւում։ Այսպիսով, եկեք հիշենք մեր մանկությունը եւ երևակայենք r'n'b հանդերձանքների մասին:
Գծերով «գրասենյակային» տաբատներ

Գծերով տաբատները վաղուց դադարել են լինել բացառապես գրասենյակային դրես-կոդի մաս, սակայն օվերսայզ ոճի նորաձեւությունը ժամանակավորապես դրանք դուրս է թողել թրենդներից: Հիմա ժամանակն է հիշել «լավ մոռացված հինը»։ Դասական մոդելները, որոնք ընդգծում են կազմվածքը վերեւից եւ մի փոքր ընդարձակվում դեպի ներքեւ, լավ տեսք կհաղորդեն ցանկացած աղջկա։ Նման տաբատները կարելի է համադրել կա՛մ լայն շապիկների, կամ ամենառոմանտիկ վերնաշապիկների հետ։
Ատլասե տաբատներ

Ատլասը կարելի է համարել այս սեզոնի it-կտորը. Եւ խոսքը միայն զգստների մասին չէ։ Բլուզներ, կորսետներ, ցանկացած երկարության կիսաշրջազգեստներ՝ նման գործվածքի շնորհիվ ամեն ինչ նորաձեւ է դառնում, իսկ ատլասե total-լուքը կլինի ոճի պիլոտաժը։ Ատլասե տաբատ ընտրելիս պետք է հիշել, որ այս նուրբ կտորի վրա հեշտությամբ են հետքեր հայտնվում են, բայց հանուն նորաձեւության կարելի է փոքր-ինչ ուշադիր լինել։
Ցածր գոտկատեղով տաբատներ

2000-ականների ոճի մեկ իր։ Բոլորը փորձում էին մոռանալ այս թրենդը, ինչպես մղձավանջը, բայց այժմ այն ամբողջությամբ վերադարձել է։ Ճիշտ է, այսօր ամենեւին էլ պետք չէ ամբողջությամբ մերկացնել որովայնը։ Բավարար է պարզապես արձակել է վերնաշապիկի ներքեւի կոճակները։ Բայց ամենահամարձակները կարող են փորձել նման մոդելներ կարճ տոպով: Եվ մի անհանգստացեք ներքնազգեստի մասին, որը կարող է երեւալ։ Սա նույնպես համարձակ նորաձեւության տենդենցի մի մասն է:
Աղբյուրը՝ GraziaMagazine
Լուսանկարները՝ Սոցցանցեր
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ