Հայկական արմատներով ռուսական երգչուհի Մարգարիտա Պոզոյանը «Ձայն» նախագծից հետո հայտնի դարձավ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում: NEWS.am STYLE-ի ընթերցողներին հետաքրքրում է ոչ միայն նրա ստեղծագործական գործունեությունը, այլեւ անհատականությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհու վերջին հարցազրույցներից մեկը:
Մարգարիտա, ողջո՛ւյն: Ցանկանում եմ ասել, որ Jazz Parking-ի համերգի ժամանակ հագուստդ հրաշալի էր: Մինչեւ հիմա տպավորված եմ:
Շատ շնորհակալ եմ, Եգոր: Ես այն շատ եմ սիրում, այնպես որ հաճելի է (ծիծաղում է): Պետք է ասեմ, որ ընդհանրապես գնահատում եմ հարմար հագուստը, որի մեջ ինձ հարմարավետ եմ զգում եւ ոչինչ չի խանգարում ելույթին:
Բացի այդ, ես առաջին անգամ էի քեզ լսում: Քո ելույթն այնքան հզոր էր… Որտեղի՞ց է այդ հզորությունը: Անձնական փորձառությո՞ւն, թե՞ հատուկ դաստիարակություն: Կամ, գուցե, առաջինի եւ երկրորդի համադրությունը: Ներկայացրու զգացողություններդ, խնդրում եմ:
Եթե վերցնենք բացառապես ձայնս, ապա ամեն ինչի համար երախտապարտ եմ Աստծուն: Բայց առանց պարապմունքների էլ անհնար կլիներ: Ընդհանրապես ես բնավորությամբ այնպիսինն եմ, որ եթե ինչ-որ բան ստացվում է 99 տոկոսով, պետք է այնքան աշխատեմ, որ հասնեմ 100 տոկոսանոց արդյունքի եւ վերջնականապես ուրախ լինեմ: Ինչ վերաբերում է ներքինին, անկասկած, այդ կախված է դաստիարակությունից: Իմ ծնողները տաղանդավոր մարդիկ են, ովքեր ամեն ինչ արել են, որպեսզի ես մեծանամ սիրո եւ հոգատարության պայմաններում: Նրանք իմ մեջ ճիշտ արժեքներ են ներարկել եւ սովորեցրել են լայնախոհ լինել: Այնպես որ՝ սա իսկապես միախառնում է:
Քո կատարմամբ ռուսերենով երգեր չգտա: Ինչո՞ւ: Սկզբունքային հա՞րց է, թե համապատասխան նյութի պակաս:
Սկզբունքային ոչ մի հարց չկա: Ես շատ եմ սիրում ռուսերենը, այն խորն է ու բազմաշերտ: Այդ լեզվի շնորհիվ կարելի է զգացմունքների մի ամբողջ սպեկտր արտահայտել: Իսկ ահա համապատասխան նյութն իսկապես քիչ է: Ամեն դեպքում, ես աշխատում եմ ուղղել այդ (ժպտում է):
Իսկ ի՞նչ կասես առաջիկա ծրագրերի մասին: Ինչպե՞ս ես տեսնում քո զարգացումը:
Իրականում հսկայական քանակությամբ ծրագրեր կան, որոնց մի մասը գաղտնի է՝ աչքով չտալու համար: Աշխատում եմ անհատական նյութերի ուղղությամբ, ծրագրում եմ ալբոմ եւ տեսահոլովակ թողարկել:
Դեպի լրատվամիջոցները ձգտո՞ւմ ես:
Կախված է նրանից, թե ինչ ենք հասկանում այդ ասելով: Եթե խոսում ենք ճանաչվածության մասին, ապա մարդկանց ուշադրությունը, անկասկած, հաճելի է: Բայց հույս ունեմ, որ նրանք ինձ ընկալում են իմ ստեղծագործություններով, այլ ոչ թե որպես հեռուստացույցից մեկին: Իմաստ չեմ տեսնում երաժշտության, ռադիոյի եւ հեռուստատեսության աշխարհին ընդդիմադրի դեր խաղալ: Այդ ամենն առաջին հերթին իմ աշխարհընկալումը մեծ թվով մարդկանց հասցնելն է: Այդ իմաստով շատ օգնեց «Ձայն» նախագիծը, որտեղ ես երգում էի ամբողջ երկրի համար: Այդ անբացատրելի զգացողություն էր:
Ի դեպ՝ «Ձայն»-ի մասին: Նախագծից հետո ոչ մի պայմանագիր չկնքեցիր, այնպես չէ՞:
Ո՛չ, չեմ կնքել:
Նախագիծը քեզ կապեր եւ օգտակար ծանոթություններ տվե՞ց, որոնցից կարող ես կամ օգտվել ես:
Այո, այդ զարմանալի փորձ էր եւ մեծ թվով տաղանդավոր մարդկանց հետ ծանոթություն: Բայց ես չեմ սիրում դատարկ առիթներով օգտվել ծանոթություններից եւ առանց որեւէ գործի զանգահարել մարդկանց: Ինձ համար առավել կարեւոր է վստահ լինել, որ եթե որեւէ օգնության կարիք իսկապես լինի, ապա կան մարդիկ, ովքեր կաջակցեն ինձ:
Մարգարիտա, իսկ որտե՞ղ ես աշխատում: Ելույթներից բացի, մշտական աշխատանք ունե՞ս:
Այո, մշտական զբաղմունք նույնպես ունեմ: Ես երգում եմ ՌԴ պատժի իրագործման դաշնային ծառայության նվագախմբում:
Ի՞նչ: Ինչպե՞ս: Որտե՞ղ: Ինչո՞ւ: Ե՞րբ: ՌԴ պատժի իրագործման դաշնային ծառայության նվագախմբո՞ւմ: Պատմի՛ր, խնդրում եմ, այլապես այսօր գիշերը չեմ կարողանա քնել:
4 տարի առաջ ինձ հրավիրեցին այդ նվագախմբում հանդես գալ որպես մեներգչուհի: Գրեթե անմիջապես համաձայնեցի: Եվ մինչեւ հիմա միասին ենք: Երաժիշտների հրաշալի կազմ ունենք: Լինում են թեմատիկ համերգներ, օրինակ՝ նվիրված Ամանորին կամ Մարտի 8-ին, նաեւ մեկնում ենք այլ քաղաքներ, ելույթ ենք ունենում որբ երեխաների համար:
Առաջիկայում մեծ համերգ ես ունենալու Կրասնոդարում: Ոչ բոլորը գիտեն, որ դու հենց այնտեղ ես ծնվել: Հայրենի եզերքի հանդեպ առանձնահատուկ հուզմունք զգո՞ւմ ես, թե արդեն անցել է:
Այնքան եմ հուզվում, որ շունչս կտրվում է: Այո, ես ծնվել եմ Կրասնոդարում, այդ պատճառով էլ առաջիկա համերգն ինձ համար առանձնակի կարեւորություն ունի: Սկսենք նրանից, որ սկզբից մինչեւ վերջ համերգը ես եմ կազմակերպում: Իհարկե՝ ոչ առանց հրաշալի մարդկանց, երաժիշտների օգնության: Այս համերգն իմ հայրենակիցների համար կազմակերպում եմ՝ ի նշան երախտագիտության եւ խորը հարգանքի: Նրանց աջակցությունը ես զգում էի ամբողջ նախագծի ընթացքում եւ մինչեւ հիմա: Ես սարսափելի հուզվում եմ, բայց, միաժամանակ, շատ եմ սպասում այդ համերգին:
«Ձայն» նախագծից հետո Թաթարստանի հանրապետությունն իր մասնակիցներին կոչումներ եւ նյութական նվերներ շնորհեց: Նման վերաբերմունք Կրասնոդարի երկրամասի կողմից քո հանդեպ եղե՞լ է:
Գիտես, եթե անկեղծ լինեմ, շատ տհաճ եւ դժվար հարց է: Ասեմ միայն, որ շրջանի կողմից ոչ մի ուշադրություն չի եղել: Երբ ես ելույթ էի ունենում, այդ մասին, իհարկե, չէի մտածում: Բայց եզրափակչի մյուս մասնակիցների հանդեպ հարգանքի ֆոնին փոքր-ինչ վիրավորական է: Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ ես շատ ավելին ստացա (ժպտում է):
Jazz Parking նախագիծը 5 տարեկան է: Դու ամենասկզբից նախագծում ես, այդ պատճառով, թերեւս, հենց քեզ պետք է ուղղել այս հարցը: Որո՞նք են այս 5 տարիների ընթացքում գլխավոր հաղթանակները: Եվ ի՞նչ թերություններ պետք է արմատախիլ անել:
Jazz Parking հասկացությունն արդեն հաղթանակ է: Այս տարիների ընթացքում նախագիծը մեծ թվով անդամներ ու ընկերներ է ձեռք բերել: Այն լայնորեն հայտնի է որ միայն երաժիշտների, այլեւ լավ երաժշտության սիրահարների շրջանում: Այս ընթացքում հրաշալի մարդկանց թիմ է հավաքվել, ովքեր անձնվիրաբար աշխատում են նախագծի հաջողության համար: Հիմա եւ ընդմիշտ մեզ հետ են Վիկա Լիխտինան եւ Վիկա Բուրտովան: Մեր սիրելի Վիկաները: Դե, իհարկե, նաեւ Jazz Parking-ի շարժիչ ուժը՝ Անժելիկա Ալֆերովա-Հարությունյանը, իմ սիրելի եւ թանկագին ընկերը: Մեր ծանոթության առաջին իսկ օրից Անժելիկան հավատում էր իմ ուժերին եւ աջակցում ամեն ինչում:
Եվ, վերջապես, ի՞նչ տվեց Jazz Parking-ը քեզ եւ ի՞նչ փորձեցիր ինքդ տալ նախագծին:
Առանց ավելորդ համեստության ասեմ, որ իմ հավատարմությունը նախագծին ակնհայտ է, ես երբեք բաց չեմ թողնում մեր երեկոները: Ավելին, հաճախ Jazz Parking-ի համերգները համընկել են նույն երեկո անցկացվող իմ ելույթների հետ: Այդ ժամանակ Մարգարիտան միացնում է տուրբոռեժիմը (ծիծաղում է): 90-140 կմ/ժ արագությամբ միջոցառումից սլացել եմ Jazz Parking-ի համերգին, ելույթ ունեցել ու հետ սլացել: Ամենից ծիծաղելին այն է, որ սա եզակի դեպք չէ: Եվ այս ամենն այն պատճառով, որ Jazz Parking-ն ինձ համար հերթական ելույթի հնարավորություն չէ: Jazz Parking-ն իմ ընկերներն են, իմ երաժշտական ընտանիքը, որտեղ անկրկնելի մթնոլորտ է տիրում:
Զրուցեց Եգոր Իվանովը
Նյութը տրամադրել է Jazz Parking-ը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել