Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել ամուսնու ծննդյան օրը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Վենետիկում։ «... ԵՎ ծնվեց նա... Իմ ճանաչած և հանդիպած ամենաբարի, ամենաանկեղծ, ամենաՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ամենաազնիվ, ամենաները կարելի է անվերջ թվարկել...

Ինչքան հպարտ եմ, որ արդեն 12 տարի ճանաչում եմ քեզ... Ավելին՝ կիսում եմ քեզ հետ յուրաքանչյուր երջանկությունև դժվարությունդ…
Շատ բանի միջով ենք անցել և վստահ եմ՝ դեռ պիտի անցնենք։
Մեր միությունն ամուր է հենց դրանով. որ մենք էդպես էլ չկոտրվեցինք (ասեմ ավելին՝ հակառակը տեղի ունեցավ)։
Մի տեսակ մեր օրերում արժեզրկվել են սերը, ամուսնությունը, ընտանիքը, ընկերությունը, մարդկային պարզ հարաբերությունները... Մարդիկ չափազանց հեշտ են հանձնվում, չափազանց հեշտ են պարտվում, հեռանում, պայքարելը կարծես ամոթ է դարձել։
Իսկ ես, ամեն օր հասարակության և շրջապատիս մեջ տեսնելով օրեցօր շատացող այդօրինակ դեպքերը, մինչև այսօր լուռ հպարտացել եմ, որ կողքիս է մարդու այն եզակի տեսակը, ինչպիսին դու ես։
Շնորհավոր ծնունդդ։
Հ.Գ. նկարում մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք—առանց որևէ ֆոտոշոպի և ֆիլտրների ։)»,- գրել է Տաթեւիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
