Այսօր՝ Ջազի միջազգային օրը, քաղաքի տարբեր վայրերում անցկացվում են երաժշտական փառատոներ։ Դրանցից մեկն Արամ Խաչատրյան համերգասրահում էր։ Հայտնի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, որը վերջերս նշեց իր 75-ամյակը, համախմբել էր ընկերներին մեկ բեմի վրա։ Այնպես որ, տոնը, կարելի է ասել, կրկնակի է, խորհրդանշական։
Նշենք, որ սա առաջին նման իրադարձությունը չէ. Քյոսայանին եւ նրա հավատարիմ ուղեկցին՝ դերասանուհի եւ երգչուհի Ալլա Սահակյանին, հիանալի կերպով հաջողվում է իրենց շուրջը հավաքել տաղանդավոր, հետաքրքիր երաժիշտների՝ պարբերաբար շոյելով հանդիսատեսին ջազային դասականների նուրբ «ընթերցմամբ»։ Սակայն, ոչ միայն դա։ Այս անգամ վարպետը խորաթափանց հանդիսատեսի դատին ներկայացրեց նաեւ իր հիասքանչ, մեղեդային ու խորը ստեղծագործությունները՝ տոգորված հայրենիքի հանդեպ սիրով։ Առանց պաթոսի ու ավելորդ հույզերի։ «Apricot Tree», «Armenia» եւ, վերջապես, երաժշտության գիտակների կողմից այնքան սիրելի «Message from Ararat»-ը։ Հնչեցին նաեւ Քյոսայանի այլ ստեղծագործություններ․ «Light from Nazareth», «Blues for Maria», «Day of my dream»...
Ինչ վերաբերում է դասականներին, ապա հնչեցին Էտտա Ջեյմսի հանրահայտ «Love to you»-ն, Գրովեր Վաշինգտոնի «Just a two of us»-ը, Ռեյ Չարլզի «You don't know me», Ջո Զավինուլի «Mercy, Mercy»-ն, որն ի դեպ, հնչեց համերգի ամենավերջում, անմիջապես Գարի Քյոսայանի՝ հանդիսատեսի կողմից չափազանց ջերմ ընդունելության արժանացած, «Eddi» ստեղծագործությունից հետո:
Առանձին, իհարկե, կցանկանայի շնո ուշադրություն հրավիրել այս հրաշալի երեկոյի մենակատարների վրա։ Նրանք են Սոնա Ումրոյանը, հարմոնիկայի անկրկնելի վիրտուոզ Արտակ Ներսեսյանը, Ալլա Սահակյանը եւ շատ այլ արտիստներ, որոնք իրավիճակում, երբ հայկական արվեստը դժվար ժամանակներ է ապրում, ուժ են գտնում ստեղծագործելու, գեղեցիկ երաժշտություն մատուցելու եւ մարդկանց ուրախություն նվիրելու։ Ուրախություն, որն անհրաժեշտ է բոլորիս երկրի համար հետպատերազմյան այսքան ծանր շրջանում։ Եվ հենց այն փաստը, որ երաժշտություն է հնչում, գրվում են երգեր, կազմակերպվում են համերգներ, հույս է ներշնչում ոչ միայն մշակույթի, այլեւ ամբողջ երկրի վերածննդի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:01, 8 օգոստոսի
Լարիսա Դոլինան մի քանի անգամ բարձրացրել է Գարիկ Զեբելյանի հետ նոր տեսահոլովակի դիտումները19:38, 8 օգոստոսի
«Ցանկանում եմ մաղթել ինձ եւ բոլորին առողջություն ու սեր»․ Սաթենիկ Հազարյանը նշում է տարեդարձը19:12, 8 օգոստոսի
Էնդի Սերկիսը մադամ Տյուսոյի մասին հեռուստասերիալ կնկարահանի18:33, 8 օգոստոսի
«ԼԵՈ 1» ավտոսպա. մեքենայի խնամքի եւ լվացման նորագույն տեխնոլոգիաներն ու մոտեցումները Հայաստանում են18:01, 8 օգոստոսի
Քանյե Ուեսթը մահախոսական է նվիրել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանմանը17:26, 8 օգոստոսի
Դասթին Հոֆմանը նշում է 85-ամյակը․ դերասանի հետաքրքիր մտքերն ու նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել17:12, 8 օգոստոսի
Մեգան Մարքլը մտավախություն ունի, որ արքայազն Հարին կցանկանա տեղափոխվել Մեծ Բրիտանիա16:30, 8 օգոստոսի
Էրիկ Կարապետյանն ամուսնացել է (ֆոտո)16:12, 8 օգոստոսի
Ելույթի ժամանակ Օլգա Բուզովայի բարձրախոսը երկու անգամ անջատվել է15:49, 8 օգոստոսի
«Գողացել են իմ կյանքը»․ Մայք Թայսոնը քննադատել է իր կյանքի մասին պատմող կենսագրական սերիալը15:17, 8 օգոստոսի
«Սեր պիտի դառնաս մեկի համար, հանուն մեկի»․ Սոֆի Դեւոյան (ֆոտո)14:49, 8 օգոստոսի
Դատավարություն երգերի իրավունքների համար․ «Ֆակտոր-2» խմբի անդամը պարտվել է Սերգեյ Ժուկովին