ԽՈՅԵՐ
Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս որքան հնարավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաներին։ Մեծահասակների հետ ձեր օրն այնքան էլ հետաքրքիր եւ հաճելի չի անցնելու։ Հետեւաբար, մայիսի 17-ը նվիրեք երեխաներին։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին այդպիսի մեծ ուշադրություն չէր սպասի ձեզնից, ուստի Նա իսկապես զարմացած եւ ապշած է լինելու։ Աստղերը հիանալի, դրական տպավորություններով լի օր են կանխատեսում ձեզ համար։ Եւս մեկ անգամ ամփոփեք օրվա անելիքները եւ վայելեք ձեր երջանկությունը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ստիպված եք լինելու հիշել տատիկի բաղադրատոմսերից մեկը եւ ձեր սիրելիի համար յուրահատուկ, համեղ եւ անուշաբույր կերակուր պատրաստել։ Թող Նա զարմանա, թե ինչպիս համեղ ձեռքեր եւ խոհանոցային հմտություններ ունեք։ Թող եւս մեկ անգամ համոզվի, թե որքան շատ եք Նրան սիրում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Նկարչական երեկո է ձեզ սպասվում, նույնիսկ եթե նկարել չգիտեք։ Պարզապես վերցրեք գույնզգույն ներկեր, վրձիններ, թուղթ եւ նկարեք ձեր մեծ սերը՝ որքան վառ ու պայծառ ստացվի, այնքան ավելի լավ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Թվում է՝ ձեր աստղն այսօր երկնակամարի կենտրոնում է։ Մայիսի 17-ին բոլորը ձեզ սիրալիր պոսքեր են ասելու, դուք գրավելու եք բոլորի ուշադրությունը։ Սակայն պետք չէ չարաշահել ձեր սիրելիներին՝ օգտվելով իրավիճակից։ Հիշեք ոսկե միջինի մասին։
ԿՈՒՅՍԵՐ
Մայիսի 17-ին պետք չէ կուրորեն հավատալ եւ վստահել ձեր սիրելիին։ Այսօր Նա չի կատարելու իր խոստումները։ Նա այսօր հեքիաթների սիրահար կլինի։ Ձեր սիրելին կանի ամեն ինչ, բացի այն ամենից, ինչ դուք ակնկալում եք։ Այո, այսօր ձեզ հիասթափություններ են սպասվում։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր պետք է մի լավ մտածեք հետաքրքիր եւ հաճելի արկածներին տրվելուց առաջ։ Կարող եք նաեւ օրը նվիրել ձեր սիրելիին։ Նախընտրելի է ուրախ ժամանակ անցկացնեք Նրա հետ՝ վայելելով միմյանց ներկայությունը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Նոր հարաբերությունների ցանկություն կառաջանա այսօր։ Սակայն սա չի նշանակում, որ դուք պետք է միանգամից մի քանի սիրավեպեր սկսեք՝ օգտվելով այն հանգամանքից որ ձեր սիրելին փոքր-ինչ անտեսել է ձեզ։ Բայց կարելի է հենց այսօր խոսել ձեր ընտրյալի հետ եւ պարզել այն խնդիրները, որոնք առկա են ձեր հարաբերություններում։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ստիպված եք անել հնարավոր ամեն ինչ՝ ձեր սիրելիին գոհացնելու համար։ Ընդ որում, պետք է անեք առանց փոխադարձ ակնկալիքի։ Այսպես դուք կհամոզվեք, թե որքան կփոխվեն ձեր հարաբերությունները եւ ինչքան սիրելի կդառնաք Նրա համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Մայիսի 17-ին ձեր սիրելին կցանկանա պարծենալ եւ իր գիտելիքներով զարմացնել ձեզ։ Հետեւաբար, պատրաստվեք դասախոսություններով լի օրվան։ Նրան լսելուց բացի, չմոռանաք նաեւ հաճոյախոսությունների եւ գովասանքի խոսքերի մասին։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա խոչընդոտել եւ խանգարել ձեր ծրագրերին՝ առաջարկելով նոր մտքեր։ Ընդ որում, Նա համոզված կլինի, որ դուք անպայման հավանություն եք տալու իր պլաններին։ Բայց եթե ձեր սիրելիի առաջարկն այնքան էլ հաճելի եւ ընդունելի չլինի, անպայման բարձրաձայնեք։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ համար միեւնույն է, թե հարազատները կամ մտերիմները ինչ կտածեն Նրա մասին։ Ինչ էլ որ խոսեն, ձեզ համար պետք է կարեւոր լինի ձեր երջանկությունը, իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ